Հասարակություն

Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել է Հրազդանի և Վանաձորի բժշկական կենտրոններում՝ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդության բուժօգնության կազմակերպմանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Երկու ԲԿ-ների տնօրենների հետ խոսել եմ ծանրաբեռնվածության, առաջացած խնդիրների և դրանց լուծումների մասին։

Այս ԲԿ-ների օրինակով կարող ենք փաստել, որ հանրապետության բժշկական կենտրոնները, որոնք սպասարկում են քովիդով պացիենտներին, աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, և մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում։

Քիչ չեն նաև մեր այն հայրենակիցները, որոնք հնարավորություն չունեն հոսպիտալացվելու և տանը սպասում են իրենց հերթին։ Մեր հայրենակիցներին ևս մեկ անգամ կոչ եմ անում պատվաստվել, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք կոտրել վարակի շղթան, ինչպես նաև՝ հոսպիտալացվելու անհրաժեշտություն չառաջանա։

Պատվաստմանը զուգահեռ ուզում եմ կրկին հիշեցնել հակահամաճարակային կանոնները՝ ձեռքերը հաճախակի լվանալ կամ ախտահանել, պահել սոցիալական հեռավորություն և հանրային փակ տարածքներում դիմակ կրել»․- գրել է Թորոսյանը։վ

Կարդացեք նաեվ

ՌԴ-Ադրբեջան բախում կլինի․ Ալիևին Արևմուտքը «դեմ» է տվել պատին․ Գրիգոր Բալասանյան

Irina Abovyan

Երևանում բժիշկները 4 տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ

Irina Abovyan

Ինչպես դիմավորեցին գերիներին

Irina Abovyan

Արտակարգ իրավիճակ «Հաղթանակ» կամրջի վրա. տղամարդն անցել է կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում իրեն ցած նետել

Irina Abovyan

Եթե պատվաստվել եք, ինչու եք դիմակ կրում. Արա Զոհրաբյանը՝ նախարարին

Irina Abovyan

Գնաք հանձնվենք Բաքվին, պրծնե՞նք. «Մալաթիայի» աշխատակից

Irina Abovyan