Քաղաքականություն

Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու փաստաթուղթ են ստորագրելու․

Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու փաստաթուղթ են ստորագրելու

Ալիք Մեդիան գրում է․ Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Այս մասին Ալիք Մեդիան տեղեկացավ դիվանագիտական վստահելի աղբյուրներից:

Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ եւ մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ:

Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Նոյեմբերի 9-ը հատուկ է ընտրվել: Անցյալ տարվա՝ 2020թ այդ օրը, Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իսկ շաբաթների ընթացքում հայկական ուժերը դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմաններ:

Վաղը Ալիք Մեդիան ավելի ծավալուն եւ մանրամասն անդրադարձ կկատարի այս երկու ստորագրվելիք փաստաթղթերին, այդ թվում՝ Արցախի կարգավիճակին եւ ճանապարհ-միջանցքին:

Կարդացեք նաեվ

Վանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան․ ինչ է պատմում Խաչատուր Սուքիասյանը

Irina Abovyan

Նիկոլ, հազար ափսոս, որ եկար ու քեզ ու քո հետ ընտանիքդ զոհաբերեցիր մեր անարժան ազգի համար: Թող ինձ ներեն արժանավորները, բայց մեզ… Պետրոս Սողոմոնյան

Irina Abovyan

Ես օգնության կարիք ունեմ. Ազերիների լեշը փռած հայուհին դիմեց հայությանը

Irina Abovyan

Պարսիկների համբերությունը սպառված է․ Ադրբեջանում սարսափած են

Irina Abovyan

Երասխի հատվածում ադրբեջանական կողմի կրակահերթից վնասվել է ՀՀ ԶՈւ բեռնատարը․ տուժածներ չկան

Irina Abovyan

Լավ է ասեն՝ ուզում ենք թուրքերի հետ բարեկամանալ, լցնել մեր գրպաննները, քան էդ հիմար թեզերն առաջ բերեն

Irina Abovyan