Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Երևանում. անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի է հարվածել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճան։

 Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է տուժած ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։  Վթարի վայր էին օպերատւվորեն ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Հետապնդման արդյունքում էլ վնասվել է նաև պարեկային ծառայության ավտոմեքենան։ 

Պարեկների գործողությունները ղեկավարել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն  Գասպարյանը։  Ավտոմեքենաների ջարդի հեղինակի BMW-ն տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ 

Կարդացեք նաեվ

Ուր ենք հասել… ադրբեջանցիները բռնագրավում են հայերի մեքենաները և սպառնում

Irina Abovyan

Բացառիկ հնարավորություն Աննէ Հախվերդյանի կողմից

Irina Abovyan

Աջափնյակում ջուր չի լինի

Irina Abovyan

Հայաստանում հաստատվել է կորանավիրուսով վարակվելու 1697, մահվան՝ 24 նոր դեպք

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրներից են Հայաստան տրանսֆերտներ ուղարկվել

Irina Abovyan

Սպիտակցի Հայկոն Թուɲքիայի օդանավակայանում լուսանկաɲվել է թուɲք ոստիկանի հետ (տեսանյութ)

Irina Abovyan