Հասարակություն

Արտակարգ դեպք Արմավիրի մարզի պալիգոնում. 4 զինվոր տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  տեղափոխվածներից մեկը սպա է: Այս պահի դրությամբ  3-ն էլ տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: 

Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել  երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով: Այդ պահին վիրավորին հետազոտում էին և հնարավոր է՝ նրան տեղափոխեին Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նա անզգուշաբար վիրավորում էր ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում:

Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:  

Ըստ նախնական տեղեկությունների՝  նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով: 

Կարդացեք նաեվ

Ադրբեջանի ԶՈւ–ն Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող բարձունքներում առաջ է եկել ևս 2 հատվածում․ 

Irina Abovyan

Հայ սահմանապահներին սահմանը պաշտպանելիս կօգնեն ոչ միայն շները, այլև ձիերը․ ԱԱԾ (Տեսանյութ)

Irina Abovyan

Մարիամիկը Կոնգ ակումբում տժժում է ստրիպտիզնոցի սեփականատեր Էդգար Շախիկյանի հետ, ով նոր է ազատվել բանակից (Video)

Irina Abovyan

Ամանորյա հրաշք ուղերձ հայուհու կողմից․ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԵՐ ՋԱՆ, ԵՍ ՁԵՐ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ

Irina Abovyan

Փետրվարի 2-ի եղանակային կանխատեսումները

Irina Abovyan

Հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը

Irina Abovyan