Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ford-ը բախվել է շինության պատին. խաղալիքների խանութն ու դեղատունը խոշոր չափի վնաս են կրել

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել Ազատության պողոտա թիվ 11 շենքի պատին;

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն շենքի առաջին հարկում գործող խաղալիքների խանութն ու դեղատունը կրել են խոշոր չափի նյութական վնաս։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։  Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ մինչ պարեկների ժամանումը, վարորդին օգնություն են ցուցաբերել դեղատան և խաղալիքների խանութ-սրահի աշխատակիցները։ 

Կարդացեք նաեվ

Տոպրակների վաճառքը կարգելվի. մնաց երկու շաբաթ

Irina Abovyan

Խրամորթ․ տարհանված ու վերադարձած գյուղը՝ չորս ամիս անց (տեսանյութ)

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է այսօր նահատակված ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը

Irina Abovyan

Սկզբից ուժեղ ծուխ էր դուրս գալիս, հետո ուժեղ պայթյուն եղավ․ ականատես

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսի «Оմիկրոն» շտամ չի հայտնաբերվել

Irina Abovyan

Պաշտոնյան մամուլի ասուլիսի Ⴛամանակ մեηու է կուլ տվել (տեսանյութ)

Irina Abovyan