Հասարակություն

Վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին

Վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին

Shamshyan.com-ի փոխացմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Աննա Գևորգյանը իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել պողոտայում դիտահորերը փոխող Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մայթով և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն ստանալ, ապա վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վերջինս ստացել է 2 ոտքերի բաց կոտրվածք, վնասվել է նաև նրա փայծաղը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Վրաերթ-վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղակությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով Suzuki-ն տեղափոխվեց Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ բժիշկների ժամանումը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնություն է ցուցաբերել վթարված Nissan-ի վարորդը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, որտեղ էլ վիրավորում է ստացել:

Կարդացեք նաեվ

Այսօր անսահման բարի տիկին Աստղի ծննդյան օրն է. այս կինն անգամ իր վշտի մեջ սթափ մնաց, ոչ մեկից ոչինչ չմուրաց, ու դրա համար էլ անսահման հարգում եմ իրեն

Irina Abovyan

Սուրենյանը  խոսեց եղանակի փոփոխության մասին

Irina Abovyan

Փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք

Irina Abovyan

Երևանում սննդային թունավորման կասկածով 8 երեխա է հոսպիտալացվել. նրանցից 5-ի վիճակը ծանր է

Irina Abovyan

Հոկտեմբերի 14-ից ԱԱՏՄ-ն մարզերում կստուգի ՊՇՌ թեստի կամ պատվաստման պահանջի կատարումը

Irina Abovyan

Մայիսի 11-ի եղանակային կանխատեսումները հանեք ամառային շորերը Գագիկ Սուրենյան

Irina Abovyan