Հասարակություն

Հայհոյել ու ծեծել է մորը, այնուհետև մկրատով հարվածներ հասցրել քրոջ դեմքին

2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:08-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին ահազանգել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը սպանել կամ սպանում է իր մայրիկին:

Նույն օրը՝ ժամը 16:54-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում Գյումրու ՇԲՕ կայանից ստացված ահազանգի համաձայն՝ «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Շերամ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանում իրենց կողմից բուժօգնություն է ցուցաբերվել նույն բնակարանի 75-ամյա բնակչուհուն, ով հայտնել է, որ իրեն ծեծել են:

Ահազանգերի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին նշված բնակարանի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել մոր՝ վերոնշյալ 75-ամյա կնոջ հասցեին, իսկ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, խոհանոցում վիճաբանելով մոր հետ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ փորձել է խեղդամահ անել վերջինիս: Այնուհետև մորը քաշելով և հատակին գցելով՝ ձեռքից վերցրել է ձեռնափայտը և հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Տեսնելով, որ քույրը զանգահարում է ոստիկանություն՝ 56-ամյա տղամարդը հարձակվել քրոջ վրա, մկրատով հարվածներ հասցրել նրա դեմքի շրջանին, ապա սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ դիմել է փախուստի։

56-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող մկրատը:

Դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի, 137-րդ հոդվածի 1-ին մասի և 137.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի հատկանիշներով:

Նույն օրը Գյումրի քաղաքի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով: 2021թ. հոկտեմբերի 21-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Կարդացեք նաեվ

Խոշոր ավտովթար Արշակունյաց պողոտայում. կան վիրավորներ

Irina Abovyan

Ադրբեջանցիները Սյունիքում հովվի են առևանգել

Irina Abovyan

Այսօր անսահման բարի տիկին Աստղի ծննդյան օրն է. այս կինն անգամ իր վշտի մեջ սթափ մնաց, ոչ մեկից ոչինչ չմուրաց, ու դրա համար էլ անսահման հարգում եմ իրեն

Irina Abovyan

Կանացի անnւններ, որոնք hաջողnւթյուն են բերnւմ. Գտա՞ք Ձեր անունը այս շարքում

Irina Abovyan

Մայիսի 11-ի եղանակային կանխատեսումները հանեք ամառային շորերը Գագիկ Սուրենյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. կո՞ղմ եք ժողովրդական և վաստակավոր արտիստների կոչումները չեղարկելուն

Irina Abovyan