Հասարակություն

Սկեսուր մայրիկի նամակը ապագա հարսիկին պայթեցրել է ողջ համացանցը. Սա պետք է կարդան բոլոր հարսներն ու սկեսուրները

Շատ հաճախ սկեսուրներն ու հարսները լեզու չեն գտնում ու ատելությամբ են լցվում իրար նկատմամբ: Երբեմն էլ նրանց միջև հաստատվում են լավ հարաբերություններ և սիրում են իրար հարազատի պես, ինչպես մայր ու աղջիկ:

Երեք տղաների մայր Ռեյչել Բոուլին որոշեց նամակ գրել իր ապագա հարսներին և հրապարակեց այդ նամակն իր բլոգում ու ստացավ շատ ջերմ ու րակն մեկնաբանություններ:

«Եվ այսպես… Թանկագին իմ ապագա հարս, ես կցանկանայի քեզ մի քանի բան ասել։ Ես դեռ չեմ ճանաչում քեզ, բայց արդեն սիրում եմ։ Ես սիրում եմ քեզ նրա համար, որ մի օր դու սիրելու ես իմ որդուն ,ու դու կգրավես իմ տեղը շատ առումներով։Ես միշտ ցանկացել եմ դուստր ունենալ։ Հիմա ես համոզված եմ, դա դու ես լինելու։

Ուզում եմ, որ դու իմանաս. ես ամեն օր աղոթում եմ քեզ համար, այնպես, ինչպես աղոթում եմ որդիներիս համար։ Ես աղոթում եմ, որ ծնողներդ սիրեն, աջակցեն ու հավատան քեզ։
Ես աղոթում եմ, որ նրանք սովորեցնեն քեզ սիրել առաջին հերթին ինքդ քեզ, քանի որ առանց դրա դու չես կարողանա սիրել ուրիշին։

Ես աղոթում եմ, որ դու հասկանաս քո արժեքը, որպեսզի հարգես ինքդ քեզ և որպեսզի քեզ սովորեցնեն հարգել ուրիշներին։

Ես դաստիարակում եմ նրան այնպես, որ նա հասկանա. կնոջ սիրտը անգին է և եթե այն կոտրես, այն այլևս երբեք նույնը չի լինի, ինչպես առաջ էր։
Շատ տարիներ կանցնեն, մինչև որ ես և դու կհանդիպենք։

Բայց ամեն օր ես աղոթելու եմ քեզ համար։ Ես սիրելու եմ քեզ։ Եվ երբ ես քեզ հանդիպեմ, ես քեզ ավելի շատ կսիրեմ, քան հիմա եմ սիրում։ Քանի որ դու սիրելու ես իմ տղային և դու իմ դուստրն ես դառնալու»։

Կարդացեք նաեվ

Եղանակը՝ առաջիկա օրերին

Irina Abovyan

Քիչ առաջ ՀՀ-ում երկրաշարժ է գրանցվել․ որ մարզերում է զգացվել

Irina Abovyan

Ավտոբուսի անիվների տակ ընկած 43-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Irina Abovyan

Ուժգին քամին Երանոսում տապալել է 44 մետրանոց խաչը

Irina Abovyan

Սպանություն Երևանում. հարևանի տնից կրակոցի ձայներ են լսվել. հարուցվել է քրգործ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանից Ռուսաստան ավոկադո ու բանան է արտահանվել

Irina Abovyan