Այս համեղ և հետաքրքիր ացանի պատրաստման համար անհրաժետ են հետևյալ բաղադրիչները․
- 4 բաժակ քերած գազար
- 1/2 փոքր կարմիր սոխ
- 1 թեյի գդալ քերած թարմ կոճապղպեղի արմատ
- 1-2 պճեղ սխտոր, մանր կտրատած
- 1/4 բաժակ ռեհանի կամ մաղադանոսի տերևներ կամ նեխուրի արմատ
- 2 թեյի գդալ քնջութ (ամրացնում է ոսկորները, մազերը և ազատում շաքարից կախվածությունը)
- 1 ճաշի գդալ թթվասեր, ձիթապտղի յուղ, կտավատի կամ կանեփի յուղ
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ
- ինչպես նաև ցանկացած կանաչի, որը Ձեզ դուր է գալիս
- Պտղունց Հիմալայան աղ։
Պատրաստման համար խառնեք բոլոր բաղադրիչները և վայելեք: Եթե ձեզ անհանգստացնում է սխտորի հոտը, ապա ծամեք մաղադանոս կամ մեխակ: Մեխակն ինձ շատ է օգնում, պարզապես մի՛ ծամեք այն ինտենսիվորեն, այլ դանդաղ 3-5 րոպե: Եվ եթե հիպերտոնիա ունեք, ապա կոճապղպեղը փոխարինեք ծովաբողկի թարմ արմատով: Բարի ախորժակ և եղիր առողջ: