Ժամանց

Եղունգների ու մաշկի սնկային հիվանդությունից ազատվելու համար երիցուկով 3 ժողովրդական միջոց

Սնկային վարակը բավական տարածված հիվանդություն է, որին կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն խնդիրն այն է, որ վարակվելը բավական հեշտ է, մինչդեռ բուժումը բավական երկարատև է ու հոգնեցուցիչ: Սնկերի ի հայտ գալը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, սակայն ամենատարածվածը «չշնչող» կոշիկ կրելն է, որի դեպքում ոտքերը երկար ժամանակ խոնավ միջավայրում են մնում:

Դիտեք նաև՝

Գոյություն ունեն եղունգների ու մաշկի սնկային հիվանդությունից ազատվելու բազմաթիվ միջոցներ, սակայն քչերը գիտեն, որ այս խնդրի դեմ կարելի է պայքարել նաև մի շատ հասանելի դեղաբույսի միջոցով: Երիցուկը սնկային հիվանդության բուժման լավագույն միջոցներից է: Այն օժտված է հանգստացնող ու հակասեպտիկ հատկություններով, ինչի շնորհիվ ոչ միայն օգնում է մեղմել տհաճ ախտանշանները, այլև ազատում է սնկերից:

Երիցուկով պատրաստված բնական բուժիչ միջոցները և՛ արդյունավետ են, և՛ շատ ավելի հասանելի, և՛ բացարձակապես անվնաս: Ավելին՝ դրանք շատ ավելի օգտակար են, քան դեղամիջոցները, ուստի չեն առաջացնում կողմնակի բարդություններ ու ալերգիկ ռեակցիաներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սնկային հիվանդության դեմ պայքարի երեք միջոց, որոնց հիմնական բաղադրիչը երիցուկն է:

Երիցուկով քսուք

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

1 ճաշի գդալ մանրացրած երիցուկ (սրճաղացով փոշի դարձնել)

50 մլ ձիթայուղ կամ կոկոսյան ընկույզի յուղ (կարելի է կիրառել նաև արևածաղկի յուղ)

10 գրամ մանրացրած մեղրամոմ

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները լցնել բաժակի մեջ և գոլորշու միջոցով տաքացնել 45-50 րոպե (մեղրամոմը պետք է ամբողջությամբ հալվի): Երբ խառնուրդը մի փոքր սառչի, լցնել այն մաքուր ապակյա տարայի մեջ և օգտագործել օրական առնվազն մեկ անգամ (ցանկալի է երեք անգամ)՝ քսելով ախտահարված հատվածներին:

Երիցուկով կոմպրես

Անհրաժեշտ բաղադրիչներն են

1 ճաշի գդալ երիցուկ

1 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը.

Եռման ջուրն ավելացնել երիցուկին, թրմել 15 րոպե, այնուհետև քամել և ստացված եփուկն օգտագործել ախտահարված հատվածներին կոմպրեսների տեսքով դնելու համար: Այս բուժիչ կոպրեսն անհրաժեշտ է թողնել ամբողջ գիշեր:

Երիցուկով ոգեթուրմ

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

1 ճաշի գդալ երիցուկ

1 ճաշի գդալ կանթեղախոտ (чистотел)

100 մլ սպիրտ 70%

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները խառնել և թրմել առնվազն 21 օր՝ ամեն օր տարան թափահարելով: Ստացված ոգեթուրմը հարկավոր է օգտագործել օրական երկու անգամ՝ քսելով ախտահարված հատվածներին: Բուժումից հետո այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական 2-3 անգամ հետագա կրկնությունից խուսափելու համար:

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:

Կարդացեք նաեվ

ԹԵՍՏ: Ձեր ընտրած քարտը կբացահայտի, թե առաջիկա 7 օրը ինչպիսին կլինեն

Irina Abovyan

Ընտրեք քարտերից մեկը և տեսեք թե ինչ է դա նշանակում

Irina Abovyan

ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊԸ. Ի՞նչ է սպասվում հունվարի 3-ից 9-ը կենդանակերպի բոլոր նշաններին

Irina Abovyan

Արդյոք կկարողանաք լուծել այս դժվարին գլուխկոտրուկը. այն լուծելու համար հազարավոր մարդիկ երկար ժամանակ անհաջող պայքար են ունեցել

Irina Abovyan

Արժեքավոր խորհուրդներ յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար հոկտեմբեր ամսվա համար

Irina Abovyan

ԹԵՍՏ: Ընտրեք Ձեզ դուր եկած մատանին

Irina Abovyan