Հասարակություն

Կնոջ բռնաբարության ականատեսները տուժածին օգնելու փոխարեն՝ սմարթֆոններով նկարահանել են հանցագործությունը

Ֆիլադալֆիայում կնոջ բռնաբարության ականատեսները սմարթֆոններով նկարահանել են հանցագործությունը՝ զոհին օգնելու փոխարեն:

Իշխանությունների խոսքով՝ տղամարդը, ով մեղադրվում է Ֆիլադելֆիայի մերձակայքում գնացքում մի կնոջ բռնաբարելու մեջ, հետապնդել է նրան ավելի քան 40 րոպե, եւ մի քանի մարդ իրենց հեռախոսներով նկարահանել են հանցագործությունն ու չեն միջամտել:

Ավելի քան երկու տասնյակ կանգառների ընթացքում տղամարդը հետապնդել, շոշափել եւ, ի վերջո, բռնաբարել է կնոջը, այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Հարավարեւելյան Փենսիլվանիայի Տրանսպորտի վարչության ոստիկանության պետը:

Տղամարդն ու կինը գնացք են նստել Հյուսիսային Ֆիլադելֆիայի կանգառներից մեկում: Սպաները տղամարդուն հեռացրել են կնոջից վերջին կանգառում: Իշխանությունների խոսքով՝ նրանք արձագանքել են տրանսպորտային ծառայության աշխատակցի կողմից «911» ծառայություն ահազանգելուց մոտ երեք րոպե անց:

35-ամյա Ֆիստոն Նգոյին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության եւ դրա հետ կապված հանցագործությունների համար: Նգոյի ձերբակալության մասին գրավոր վկայություններում մանրամասն ներկայացվում է հարձակման ժամանակը, այդ թվում այն, որ այդ 40 րոպեների ընթացքում կինը բազմիցս հետ է մղել Նգոյին:

The New York Times-ը հայտնել է, որ հարձակումը նկարահանած եւ չմիջամտած անձանց նկատմամբ կարող է մեղադրանք առաջադրվել, սակայն դա Դելավեր շրջանի դատախազի հայեցողությանն է թողնված:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Մոսկվայի պատրիարքարանի քահանան խաչով հարձակվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու քահանայի վրա . (տեսանյութ)

Irina Abovyan

Երևանում ամենաբարձր աստիճանի խմած վարորդը Nissan-ով բախվել է Opel-ին. 4 վիրավորից 3-ը երեխա է

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. «ՎԱԶ 21-09»-ը բախվել է ծառերին, ապա քարերին և գլխիվայր շրջվել

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհերքելի փաստեր առողջապահության նախարարի՝ ուղղաթիռով վոյաժների մասով. դատախազության ուսումնասիրության հետքերով

Irina Abovyan

Երևան-Սևան ճանապարհին բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ

Irina Abovyan

Բուժքույրերը 1,5 միլիոն դոլար են աշխատել՝ տրամադրելով պատվաստումների կեղծ վկայականներ

Irina Abovyan