Հասարակություն

Արագածոտնում մարդատար «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել, կա 5 զոհ, 12 վիրավոր

Արագածոտնի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ Թալինի, մի մասը՝ Աշտարակի բժշկական կենտրոններ։

Վիրավորներից մի քանիսին փրկարարներն են քաղաքացիների և բժիշկների օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանութունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Կարդացեք նաեվ

Ինչ են պատմում Ղազախստանից վերադարձած խաղաղապահները

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Irina Abovyan

Ոստիկանը «բիչոկ» գցեց խոտերի մեջ․ Ի՞նչպես քաղաքացին տեղը դրեց ոստիկաներին. Տեսանյութ

Irina Abovyan

Ես կկործանեմ քեզ…Սոֆի Դևոյան 

Irina Abovyan

Ողբերգական դեպք` Երևանում. 25-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է. բարեկամները մեղադրում են բժշկական կենտրոնին

Irina Abovyan

Որքան գեղեցիկ է ,նոր հնարքներ տոնական սեղանի անձեռոցիկները ծալելու համար

Irina Abovyan