Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ձու՝ 4 հատ
- շաքարավազ՝ 170 գ
- վանիլին՝ ըստ ճաշակի
- 1 հատ կիտրոնի քերած կեղև
- խնձոր՝ 4 հատ
- փխրեցուցիչ՝ 1 տուփ
- մասկարպոնե պանիր՝ 250գ, կարող եք փոխարինել բարձր յուղայնությամբ քերած կաթնաշոռով, կամ յոգուրտի ու կաթնաշոռի խառնուրդով
- ալյուր՝ 220 գ
- ընկույզ՝ ըստ ճաշակի ու ցանկության, շաքարի փոշի, դարչին
- Դիտեք նաև՝
Պատրաստման եղանակ.
Ձուն խառնել շաքարավազի և մի պտղունձ աղի հետ, հարել հարիչով, որպեսզի փքուն խիտ զանգված ստացվի:
Ավելացնել կիտրոնի քերած կեղևը, խառնել:
Ավելացնել փափուկ պանիրը կամ կաթնաշոռը, նորից հարել:
Աստիճանաբար ավելացնել փխրեցուցիչի հետ միացրած, մաղած ալյուրը: Նորից հարել, որ խիտ խմոր ստացվի:
Հեռացնել խնձորի կեղևը, կորիզները, գեղեցիկ կտրատել: Մի մասը թողնել, իսկ մնացածը խառնել խմորի հետ:
Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը լցնել խմորը:

Մի կողմ դրած խնձորի կտորներով զարդարել խմորի արտաքին մասը, մի քիչ շաքարավազ լցնել, ցանկության դեպքում՝ մանրացրած ընկույզ և դարչին:

Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ մոտ կես ժամ: Կողմնորոշվեք ըստ ձեր ջեռոցի հզորության, թխվածքը կարող է ավելի շուտ պատրաստ լինել:
Սառած թխվածքին շաքարի փոշի ցանել և մատուցել:

Բարի ախորժակ:
Այս բաղադրատոմսը ձեզ դուր կգա անթերի արդյունքի շնորհիվ. խմորն ամենապարզն է, արագ է պատրաստվում ու լավ եփվում, բարձր է ստացվում ու համադրվում է ցանկացած միջուկի հետ: Այսօր ներկայացնում ենք խնձորով տարբերակը: