Հասարակություն

Ասել են՝ 15-17 գերի է վերադառնալու, բայց տղաս չկա. արդեն 1.5 տարի է՝ խաբում են, ոչինչ չեն ասում. անհետ կորածի հայր

Արդեն 1.5 տարի է՝ երեխաս չկա, ոչ մի տեղեկություն չունենք, ու ամեն անգամ խաբում են: Այս մասին «Էրեբունի» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնել է անհետ կորածի հայր Գալուստ Մազմանյանը:

Նա հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարը երեկ անհետ կորածների եւ գերիների հարազատներին հայտնել է, որ մոտ 15-17 գերի է վերադառնալու մոտ օրերին Հայաստան, բայց չի հստակեցվել՝ իր որդին լինելու՞ է վերադարձողների մեջ, թե ոչ:

«Որդուս անունն անհետ կորածների ցուցակում է՝ նա կամավոր է մեկնել պատերազմ, ժամկետային զինծառայող է եղել 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ, շուտով 25 տարեկան կդառնա: Վերջին անգամ 2020թ. հոկտեմբերի 6-ին եմ տղայիս հետ խոսել, դրանից հետո կապը կորել է, Հորադիզում է եղել: Վաղվանից պետք է հավաքվենք կառավարության դիմաց՝ ծնողներ ջան, վաղը՝ ժամը 10:00-ին, հավաքվենք կառավարության դիմաց, չասեք՝ հիվանդ ենք, ինչ ենք, եկեք: Արդեն հունից հանում են ծնողներին, չեն ասում ոչ մի բան մեզ, միշտ խաբել են մեզ»,- նշեց անհետ կորածի հայրը:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Ինչպես հասկանալ, որ ձեր հեռախոսը գաղտնալսվում է… 4 ճշգրիտ նշան

Irina Abovyan

Ադրբեջանում ինքնասպան է եղել 44-օրյա պատերազմի ավելի քան 30 մասնակից.

Irina Abovyan

Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Toyota-ն և Nissan-ը․ կան վիրավորներ

Irina Abovyan

Գյումրիում բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Opel-ը. 5 վիրավորների մեջ կան ՌԴ քաղաքացիներ

Irina Abovyan

Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը

Irina Abovyan

Քեզ ներում չկա․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Փաշինյանին

Irina Abovyan