Հասարակություն

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «Բելառուս» տրակտորը կողաշրջվել է. վարորդին 2 ժամում կարողացել են դուրս հանել

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «Բելառուս» տրակտորը կողաշրջվել է. վարորդին 2 ժամում կարողացել են դուրս հանել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է և կան տեղեկություններ, որ ներսում արգելափակված քաղաքացի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները:

Դեպքի վայր է բերվել կռունկ, իսկ փրկարարները մոտ 2 ժամում հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով կարողացան վարորդին դուրս բերել:

Մինչ այդ Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին վիրավորին, ապա տեղափոխեցին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:

Կարդացեք նաեվ

Իր հղիության մասին չիմացող կինը նորածնին նետել է աղբարկղը (տեսանյութ)

Irina Abovyan

Սպանություն Երևանում. հարևանի տնից կրակոցի ձայներ են լսվել. հարուցվել է քրգործ

Irina Abovyan

Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ

Irina Abovyan

Ի՞նչ ճակատագիր կունենա պետությանը նվիրաբերված, ապա վաճառված հյուրանոցը

Irina Abovyan

Ստուգում ենք լվացքի փոշու որակն այս պարզ հնարքով

Irina Abovyan

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 32-ամյա փրկարարը մահացել է

Irina Abovyan