Խոհանոց

Հեշտ պատրաստվող և անչափ համեղ շոկոլադե տորթ, որը կդառնա ընտանիքի սիրելին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ համեղ տորթի բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին:

Դիտեք նաև՝

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 8 ձու
  • 3 ճ.գ. շաքարավազ
  • մի պտղունց աղ
  • 130 գ ալյուր
  • 2 ճ.գ. կակաո
  • 560 մլ կաթ
  • 250 գ շաքարի փոշի
  • 20 գ վանիլինի շաքար
  • 250 գ կարագ
  • 150 գ սև շոկոլադ

Պատրաստման եղանակ.

  1. Սկզբում պատրաստել կորժը: Դրա համար անհրաժեշտ է հարել 6 դեղնուցը և շաքարավազը:
  2. Առանձին տարայի մեջ հարել 6 սպիտակուցներն ու աղը՝ մինչ սպիտակ խիտ փրփուր կստացվի:
  3. Զգուշորեն միացնել երկու հարած զանգվածները, նաև ավելացնել մաղած 100 գ ալյուրն ու կակաոն: Լավ խառնել և լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
  4. Ուղարկել նախօրոք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը, թխել 20-25 րոպե:
  5. Այդ ընթացքում պատրաստել կրեմը: Դրա համար կաթսայի մեջ պետք է խառնել 2 ձու և 30 գ ալյուր: Հարել:
  6. Անդադար խառնելով՝ ավելացնել 500 մլ կաթը՝ սառը վիճակում: Դնել կրակին և տաքացնել՝ մինչ խտանալը: Ամբողջ ընթացքում պետք է խառնել:
  7. Առանձին տարայի մեջ հարել 220 գ փափկած կարագը, շաքարի փոշին և վանիլինը: Չդադարելով հարել՝ ավելացնել կաթնային զանգվածը:
  8. Սպասել, որ կորժը սառի: Կրեմ քսել:
  9. Պատրաստել ջնարակը. դրա համար գոլորշու վրա հալեցնել շոկոլադը, ավելացնել մնացած կաթը, մի քիչ կարագ և խառնել: Սպասել, որ սառի և լցնել կրեմի վար:
  10. Տորթն ուղարկել սառնարանը և սպասել 4 ժամ:
  11. Դրանից հետո կարելի է մատուցել: Բարի ախորժակ:

Կարդացեք նաեվ

Անկրկնելի ջեռեփուկ` համեղ, գեղեցիկ, ախորժելի և մատչելի: Մսով և կարտոֆիլով տաք ուտեստ

Irina Abovyan

Համեղ նախաճաշ ըդամենը 15 րոպեում․ պարզ, բայց համեղ բաղադրատոմս

Irina Abovyan

Տոնական շերտավոր աղցան Ամանոր

Irina Abovyan

Ահա թե ինչու եմ միսը պատրաստելուց առաջ վրան սոդա շաղ տալիս։ Սա կհետաքրքրի բոլոր տնային տնտեսուհիներին

Irina Abovyan

Հնդկահավը ջեռոցում Ամանորյա սեղանի համար

Irina Abovyan

«Մեղրով տորթի» նոր, անհավանական համեղ ու հեշտ տարբերակ

Irina Abovyan