Հասարակություն

Երևանում 30-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, շրջել այն և մոտ 20 մետր արգելապատնեշի վրայով առաջ ընթացել. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Ֆրանկյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կերամիկ սիթի» շինանյութի խանութների ցանցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, շրջել արգելապատնեշի մի հատված, ապա բետոնե արգելապատնեշի վրայով մոտ 20 մետր առաջ է ընթացել ու մնացել պատնեշի վրա։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով վարորդը, որին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Կարդացեք նաեվ

Հայաստանում սպասվում է թույլ ձյուն, ցուրտը կնահանջի 2-3 աստիճանով

Irina Abovyan

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Irina Abovyan

Հայ զինվորը ադրբեջանցու գլխարկ է դրել ու մտել թշնամու զորքի մեջ, գողացել» 2 արկղ փ ամփուշտ

Irina Abovyan

Նորատուսի նախկին գյուղապետը Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել

Irina Abovyan

Այսօր անսահման բարի տիկին Աստղի ծննդյան օրն է. այս կինն անգամ իր վշտի մեջ սթափ մնաց, ոչ մեկից ոչինչ չմուրաց, ու դրա համար էլ անսահման հարգում եմ իրեն

Irina Abovyan

Տեսեք ինչպես է Սուրեն Պապիկյանը բացում հարսի քողը և ծաղիկներ նվիրում սիրելիին․Բացառիկ Տեսանյութ

Irina Abovyan