Հասարակություն

Ուկրաինայում ուսուցչուհին դպրոցում օղի է խմել և ծեծել երկու 2 -րդ դասարանցու

Դնեպրում հարբած ուսուցչուհին հարվածել է երկու երկրորդ դասարանցիների: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է տուժած երեխաներից մեկի մայրը:

«Երեկ, ըստ 2 -րդ «Բ» դասարանի երեխաների, և, մասնավորապես, իմ դստեր ուսուցչուհին աշխատանքային օրվա ընթացքում օղի է խմել, և հինգերորդ դասաժամին նա արդեն չի կարողացել խոսել: Բացի այդ, նա հարվածել է երկու աղջկա գլխին, իբր նրանք չեն գրել «որտեղ պետք  է», բացի այդ, գրեթե ընկել է երրորդի վրա», – գրել է կինը:

Նա պարզաբանել է, որ ուսուցչուհուն արդեն ազատել են աշխատանքից, միևնույն ժամանակ պնդել է, որ ուսումնական հաստատությունը տեղյակ է եղել ուսուցչուհու՝ ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին, քանի որ այդ պատճառով նա ավելի վաղ կորցրել էր աշխատանքը նախորդ դպրոցում:

Աղջկա մոր խոսքով՝ ուսումնական հաստատության տնօրինությունը թաքցրել է ուսուցչուհու կախվածությունն ալկոհոլից՝ քաղաքում ուսուցչական կադրերի բացակայության պատճառով:

Կարդացեք նաեվ

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սուրմալու» առևտրի կենտրոնը՝ այս պահին․ կադրեր վերևից

Irina Abovyan

ሆանկապիηծը դատապաɲտվել է՝ 68 անչափաႹաս աηջիկնեɲի այլասեɲման Ⴙամար

Irina Abovyan

Վնասներ՝ քամու հետևանքով

Irina Abovyan

Շաքարավազ՝ 2 կգ, 3 շիշ ձեթ, 2 կգ ալյուր․ հայաստանյան սուպերմարկետներ եւ որոշ խանութներ սահմանափակել են ապրանքների վաճառքը

Irina Abovyan

Վարդենիսի 3 գյուղում, նախնական արդյունքներով, ՔՊ–ն պարտվել է

Irina Abovyan