Ժամանց

Աստղագուշակ․ հոկտեմբերի 18

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վճռական գործեք, ժամանակը զուր մի վատնեք: Այսօր դուք կարող եք գլուխ հանել նրանից, ինչ նախկինում չի ստացվել, իրագործել հին ծրագրերն ու հաջողությամբ ավարտել այն, ինչ վաղուց էիք սկսել: Դուք բոլոր գործերին շատ լուրջ կմոտենաք: Դա լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա, ձեզ հաճախ օգնություն և աջակցություն կառաջարկեն:

Դիտեք նաև՝

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի միապաղաղ գործերից շեղվելն ու նոր բանով զբաղվելը: Դա կօգնի նորովի նայել նրան, ինչը նախկինում անհանգստացնում էր ձեզ, պատասխաններ գտնել ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը կուրախացնի: Ձեզ հաճելի իրադարձություններ ու լավ նորություններ են սպասվում: Հնարավոր կդառնա այն հարցերի հաջող կուծումը, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս ձեզ: Կհաջողվի գլուխ հանել ապագայի ծրագրերից, որոշել, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչը՝ հետաձգել: Դուք հաճախ կկռահեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Շրջապատողների վրա դա ուժեղ տպավորություն կթողնի:

Եթե դուք վաղուց էիք ուզում ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, այսօր կարող եք մտորումներից կոնկրետ գործողությունների անցնել: Բայց շտապելու կարիք չկա, լավ է քչից սկսեք: Այդպես ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի գաղափարներ կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարող եք անհապաղ կյանքի կոչել: Ժամանակը զուր մի վատնեք, գործեք: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, հատկապես՝ գործնական ոլորտում: Ձեր շատ նախաձեռնություններ միանգամից աջակցություն կստանան: Կգտնվեն մարդիկ, որոնք ձեզանից քիչ հետաքրքրված չեն լինի հաջողությամբ: Ընդհանուր գործերը շատ կմտերմացնեն:

Օրը հարմար է նոր բան փորձելու, իմպրովիզներ անելու, նպատակին տանող նոր ուղիներ փնտրելու համար: Այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ խախտել ավանդույթները, համընդհանուր կանոնները. շրջապատողներին դա նույնիսկ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պետք է արագ գործել: Օգտակար բաներ անելու հնարավորություն կա, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Կկարողանաք լուծել ավելի վաղ ծագած խնդիրները, գլուխ հանել այն գործերից, որոնց առաջ ոչ մի կերպ չէր հաջողվում անցնել: Չնայած օրը շատ հագեցած կլինի, դուք հոգնածություն չեք զգա: Էներգիա այնքան շատ կունենաք, որ կարող եք նույնիսկ սարեր շրջել: Բայց դա ձեզ պետք չի գա, դուք ավելի կարևոր գործեր կունենաք:

Հրաշալի օր է շփումների համար: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև արագ կկռահեք, թե ինչ կա նրանց հոգում: Հենց դրա պատճառով էլ ոչ ոք չի կարողանա ձեզանից ինչ-որ բան թաքցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք իրատես լինել: Հենց դա թույլ կտա տեսնել այն հնարավորությունները, որոնք նախկինում ոչ ոք չի նկատել ու հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա խճճել ձեզ, շեղել կամ թակարդը գցել: Այսօր ինտուիցիան անսխալ կհուշի ձեզ, թե ում կարելի է վստահել, իսկ ումից է լավ հեռու մնալ:

Հավանական են հաճելի լուրեր հեռվից, ինչպես նաև առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Ընկերները հաճելիորեն կզարմացնեն, իսկ սիրելին կասի կամ կանի մի բան, որը վաղուց էիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խուսափեք դատարկ զրույցներից, վեճերից ու երկար քննարկումներից: Այդ ամենը էներգիա կխլի, որը կարող էիք ավելի օգտակար հունի մեջ դնել: Կլինեն գործեր, որոնք հենց հիմա ուշադրություն կպահանջեն. հենց դրանց վրա էլ կենտրոնացեք: Արժե լսել, թե ինչ են ասում հին ծանոթները: Հնարավոր է՝ նրանք նկատել են մի բան, ինչին դուք ուշադրություն չեք դարձրել և հիմա ուզենան ձեզ հետ պահել հակասական արարքներից:

Աշխատեք խուսափել այն մարդկանց հետ շփումներից, որոնք ամեն ինչ քննադատում են, կյանքը մռայլ լույսի ներքո են տեսնում: Այսօր նման մարդիկ կարող են հեշտությամբ փչացնել ձեր տրամադրությունը: Ավելի օգտակար կլինի ձեզ ուրախացնող, ոգեշնչող մարդկանց հետ ժամանակ անցկացնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Առավոտը հարմար չէ նոր բան ստանձնելու կամ կարևոր որոշումներ ընդունելու համար: Փոխարենը կարող եք գլուխ հանել մանր-մունր գործերից, որոնք վաղուց ուշադրություն են պահանջում, ավարտել ավելի վաղ սկսածը: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, հազվադեպ կշեղվեք, այդ իսկ պատճառով սխալներ չեք անի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Ինտուիցիան կհուշի, որ եկել է կարևոր քայլերի, լուրջ նախաձեռնությունների ժամանակը: Եվ այստեղ այն չի սխալվի: Իսկ ահա անձնական հարաբերությունների հետ կապված ինտուիցիայի հուշումները միշտ չէ, որ ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է: Ճիշտ է, նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք, բայց աստղերը ձեր կողմից կլինեն, այնպես որ՝ ամեն ինչ կստացվի: Հաճախ նախաձեռնող եղեք, կիսվեք գաղափարներով, պատմեք մարդկանց այն, ինչի մասին նրանք դեռ չգիտեն: Ինչքան շատ ուշադրություն գրավեք ձեզ վրա, այնքան հեշտ կլինի ապագայում օգնականներ ու ընկերներ գտնելը:

Ֆինանսների հետ կապված հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա: Այն անսխալ կհուշի, թե ինչ գործարքներ է պետք կնքել, ինչ գնել, ինչի վրա գումար ծախսել: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ, որոնք ձեզ համար հաճելի անակնկալ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր ինչի մասին ասես կկարողանաք պայմանավորվել: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները, կկարողանաք տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացառապես սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Նախկինում գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Դուք կկարողանաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն մասնագիտական հետաքրքրություններով էիք կապված: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

Դուք պատասխաններ կգտնեք վերջին շրջանում շատերին անհանգստացնող հարցերին, կսկսեք ապագային մեծ լավատեսությամբ նայել: Դա դուր կգա շրջապատողներին, նրանք հաճույքով ամեն հարցում կօգնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մտածեք, սովորեք, ծրագրեր կառուցեք: Այսօր դուք կկարողանաք կռահել մի բան, որն ուրիշների մտքով չի անցել, կամ էլ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելով՝ ճիշտ եզրահանգումներ կանեք: Հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է, բայց դուք ոչ մի տեղ չեք շտապի, դրա կարիքը չի լինի:

Չնայած գործեր այսօր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հետաքրքիր զրույցների համար: Ում հետ էլ գործ ունենաք, կկարողանաք արագ գտնել անհրաժեշտ բառերը: Երբեմն վեճեր կլինեն, բայց դրանք օգտակար ու կառուցողական կլինեն, դրանցում ճշմարտություն կծնվի, և ոչ ոք իրեն վիրավորված չի զգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օգնականներ ու համախոհներ փնտրեք: Այսօր ձեզ կհաջողվի ձեր կողմը գրավել մարդկանց, որոնց հետ միասին կանեք մի բան, որն առաջ անհնարին էր թվում: Անսովոր, բայց շատ ամուր կապեր կստեղծվեն: Մարդիկ, որոնց հետ այսօր միասին սկսեք աշխատել, ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ ծախսերի կարիք լինի. օրինակ՝ կարող եք նոր կենցաղային տեխնիկա գնել: Այդպիսի ծախսերը զուր չեն լինի: Երեկոն հրաշալի կլինի մտերիմների հետ շփվելու, բոլորի համար կարևոր զրույցների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պատմեք ձեր մասին: Այսօր դուք յուրահատուկ հետաքրքրություն կներկայացնեք մարդկանց համար: Երբեմն ձեզ բարդ հարցեր կտան, բայց դա էլ օգուտ կտա ձեզ: Դուք կմտածեք մի բան, որը նախկինում մտքներովդ էլ չի անցել, անսպասելի եզրահանգումներ կանեք: Հնարավոր է՝ ուզենաք փոխել ծրագրերը: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի՝ արդյոք արժե դա անել:

Խուսափեք գերհոգնածությունից ու սթրեսային իրավիճակներից: Հիշեք, որ այսօր արժե ոչ միայն աշխատել, այլև հանգստանալ, ընդ որում՝ հնարավորինս լավ հանգստանալ: Կոգեշնչեն ոչ մեծ ուղևորությունները, հատկապես, եթե դրանց ընկերների հետ միասին մեկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Ամենանվիրական երազանքների ապրիլ․․․Կենդանակերպի այս նշաններին ապրիլ ամիսը մեծ անակնկալներ է պատրաստել

Irina Abovyan

Մայիսի 16-ի աստղագուշակ

Irina Abovyan

Կենդանակերպի 4 նշաններ,որոնց համար ապրիլը յուրահատուկ հաջողությունների ամիս կլինի

Irina Abovyan

Կենդանակերպի հինգ նշաններ, որոնք լավ շահույթ կունենան հուլիսի վերջին

Irina Abovyan

Թեստ․ ընտրելով սիմվոլն իմացեք ինչպիսի դեպքեր են ձեզ սպասվում

Irina Abovyan

ԹԵՍՏ. Ընտրեք դուռը և իմացեք, թե որտեղ կհանդիպեք Ձեր սիրուն

Irina Abovyan