Հասարակություն

Կրակոցներ Դավիթաշենում գործող «Գեյմզոն» խաղասրահի դիմաց

Կրակոցներ Դավիթաշենում գործող «Գեյմզոն» խաղասրահի դիմաց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սահակյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստկանության պարեկային ծառայության պարեկները՝ ծառայության պետ Արթուր Ումրշատյանի գլխավորությամբ: Մինչ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքների ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթաշեն 4-րդ թաղամասում գորոծող «Գեյմզոն» խաղասարհի դիմաց հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր:

Կրակոցի հետքեր են հայտնաբերվել նաև խաղասրահի մուտքի դռան, դռան ապակու, սրահում տեղադրված պաղպաղակի սարքի և բազալտե աստիճանի վրա: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մախմուդյանի, ավագ քննիչ Մարտիկյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տաք հետքերով պարզել են, որ կրակոցները արձակել է Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 43-ամյա Սուրեն Գրիգորյանը:

Կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Ս. Գրիգորյանը տաք հետքերով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Փաստի առթիվ ավագ քննիչ Մարտիկյանի որոշմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կարդացեք նաեվ

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածում. կան վիրավորներ. Porsche Cayenne-ի վրա կրակոցի 18 հետք է եղել

Irina Abovyan

«Ուզում են մազ, թուք, եղունգ». ի՞նչ են փնտրել ՔԿ աշխատակիցները՝ երեխային կորցրած մոր տանը

Irina Abovyan

Արգելվում է օբյեկտներում աղամաններ տեղադրել.

Irina Abovyan

10 խորամանկություն` առավոտյան կատարյալ սանրվածքով արթնանալու համար

Irina Abovyan

Խաչով ապրելը միայն կրծքի վրա խաչը կրելը կամ պատից կախելը չէ

Irina Abovyan

34 օր գերության մեջ գտնված Խաչիկը հոգեբանական սուր խնդիրներ ունի, չի աշխատում. նրան օգնություն է անհրաժեշտ

Irina Abovyan