Հասարակություն

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս COVID-19-ի դեմ երրորդ պատվաստումն անել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել, որ թույլ իմունիտետով մարդիկ COVID-19-ի դեմ պատվաստանյութի լրացուցիչ դոզա ստանան՝ «բեկումնային վարակների» ավելի մեծ ռիսկի պատճառով: Այսպես են անվանում պատվաստված մարդկանց մոտ հիվանդության ծանր ընթացքի դեպքերը, հայտնում է «Աշխարհի շուրջը» պորտալը՝ հղում անելով Reuters-ին:

Մասնագետների կարծիքով՝ ստանդարտ երկփուլ պատվաստումից հետո լրացուցիչ դոզա պետք է առաջարկվի թուլացած իմունիտետ ունեցող կամ լուրջ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց:

ԱՀԿ-ի պատվաստումների բաժնի ղեկավար Քեյթ Օ՛Բրայանի խոսքով՝ այսօր աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստանյութի մոտ 3,5 միլիարդ դոզա է ներարկվել:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Վարորդը կամրջից ընկնող վերամբարձ կռունկից դուրս է ցատկել (տեսանյութ)

Irina Abovyan

Սպանություն՝ խանդի և վրեժի շարժառիթով. Ինքնաձիգով կրակել է 34-ամյա կնոջ վրա. գործը դատարանում է

Irina Abovyan

Բաղրամյան գյուղի դպրոցում մայրը սեղանի վրայից ընկել է իր 2-ամյա տղայի վրա․ երեխան մահացել է

Irina Abovyan

Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը

Irina Abovyan

Երկու և չորս ամսական երեխաների մոտ քովիդի դեպք է գրանցվել (Տեսանյութ)

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ժողովրդի նեղության ժամանակ միանգամից սենց խստությո՞ւն»․ վարորդները դժգոհում են

Irina Abovyan