Հասարակություն

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները. կա մեկ զոհ, մեկ վիրավոր.

Հոկտեմբերի 16-ին, ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: 

Կարդացեք նաեվ

ԲԺԻՇԿԸ ԿՐԿԻՆ ԱԽՏՈՐՈՇԵՑ։ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ԹԷ ՈՉ։ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Irina Abovyan

Երազների գաղտնիքն ու խորհրդավորությունը․ հետաքրքիր փաստեր, երազների իմաստը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգամ լեզուս չի պտտվում, ոնց կարող ենք միանալ կամ բարեկամանալ թշնամու հետ. Սուրեն Շահերդյան

Irina Abovyan

Խանութներում թթվասերը թանկացել է 40 դրամով, գաթան՝ 240

Irina Abovyan

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ազգականը Mercedes-ով մխրճվել է բեռնատարի մեջ. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Irina Abovyan

Ժամկետային զինծառայողներին այսօր մատուցվել է խաշ և գինի

Irina Abovyan