Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արդյունավետ է համարում նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը: Նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախարարն ասել է հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են:

Անդրադառնալով պատվաստումներին՝ նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին իրականացվել է մոտ 17 հազար պատվաստում:

«Սա կրկնվող ցուցանիշ է: Վերջին շաբաթվա ընթացքում նման բարձր ցուցանիշը պահպանվում է, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ պատվաստվողների թիվն ավելի կմեծանա»,-ասել է նա ու հավելել, որ պատվաստումների աճին զուգահեռ մեծանում է նաև կորոնավիրուսով վարակվածների թիվը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջապահական համակարգը գերլարված է:

«Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում: Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը»,-ընդգծել է նախարարն ու քաղաքացիներին հորդորել դիմակ կրել փակ տարածքներում, քանի որ դա կարող է կյանքեր փրկել:

2021-ի հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը՝ ըստ որի բոլոր տնտեսավարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն։

Կարդացեք նաեվ

Տասնյակ մարդիկ տարհանվել են․ կադրեր Opel մեքենայի պայթյունից (Տեսանյութ)

Irina Abovyan

Սաղիդ ցավը տանեմ, կրեցինք մենք․․․Ինչպե՞ս Էդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին

Irina Abovyan

Մալաթիայում Մերսեդեսի վարորդը փորձել է փախչել ոստիկաններից ու բախվել է պարեկների ավտոմեքենային (Տեսանյութ)

Irina Abovyan

Թուրքին բերել հասցրել են Կապան, ի՞նչ ապագա․ կապանցի

Irina Abovyan

Մեր երկրի գլխին սև ամպեր չկան․ Ազգը գնում է մեծ հաղթանակի․ Էլյա Հովհաննիսյան

Irina Abovyan

Երևանում առևանգել են հայտնի գործարարի Bentley-ն

Irina Abovyan