Հասարակություն

Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է գիշերը թանգարանում տիկնիկը շարժվում (Տեսանյութ)

Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է գիշերը թանգարանում տիկնիկը շարժվում (Տեսանյութ)

Ոչ բոլորն են սիրում հին տիկնիկներ, շատերի կարծիքով դրանք բավականին սարսափելի տեսք ունեն: Բայց հազիվ թե որևէ մեկը հանդիպած լինի սրանից էլ սարսափելի տիկնիկի, գրում է Mirror-ը:

Մերին վերջերս է հայտնվել Գերբնական հետաքրքրությունների թանգարանում, բայց անմիջապես պատվավոր տեղ է զբաղեցրել սեղանի վրա:

Տիկնիկը տեղադրվել է ճոճվող աթոռի վրա, իսկ սեղանի վրա ավելացվել են պենտագրամ և մոմեր: Բայց սա, հավանաբար, մեծ սխալ էր: Քրեյգը, Մեծ Բրիտանիայի Սթաֆորդշիրի գերբնական հետաքրքրությունների թանգարանի սեփականատերերից մեկը, կիսվել է տեսախցիկի նկարահանած կադրերով, որոնցում երևում է, թե ինչպես է տիկնիկը գիշերը հանկարծակի ճոճվում աթոռի վրա:

Տղան խոստովանել է, որ այս տիկնիկն արդեն իսկ խնդիրներ է առաջացրել սեփականատերերի համար: Աղջիկը, ով տվել է Մերի Քրեյգին, ստացել է այն մի ծեր կնոջից: Բայց տիկնիկը նրան սարսափելի է թվացել, և այն նվիրել է թանգարանին:

Այնուամենայնիվ, Քրեյգի մոտ ուղևորվելիս նրա մեքենան փչացել է, և աղջիկը վստահ է, որ դրանում մեղավոր է Մերին: Սկզբում տիկնիկը վախեցրել է թանգարանի այցելուներին, ովքեր իրենց անհարմար էին զգում դրա կողքին, իսկ այժմ նա սկսել է գիշերը ճոճվել աթոռին՝ արժանանալով Միացյալ Թագավորության ամենասարսափելի տիկնիկի կոչմանը:

Տեսանյութը ստորև

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վիվառոյի» սեփականատերերը օտարերկրյա քաղաքացիներ են. բանակից խուսափելու նուրբ արվեստը. «Ժողովուրդ»

Irina Abovyan

Մինչև 2 տարեկանի խնամքի նպաստ կստանան բոլորը

Irina Abovyan

Զբոսաշրջիկը սելֆի է արել ժայռի եզրին ու ընկել մոտ 198 մետր բարձրությունից

Irina Abovyan

Մարիամ Փաշինյանին պետական 27 000 դոլար արժեցող մեքենա է սպասարկում․ նրա առաջ դուռ է բացում թիկնապահը

Irina Abovyan

Փաշինյանի դուստրերը Երևանի «Կացին» ռեստորանում (ֆոտո)

Irina Abovyan

«Աշխարհ չկա առանց քեզ». պայթյունի հետևանքով զոհված Վարդան Քոչարյանի դստեր, ով հայտնի դիզայներ է, հուզիչ գրառումը (լուսանկար, տեսանյութ)

Irina Abovyan