Քաղաքականություն

Հայկ և Նաիրի Սարգսյանների ունեցվածքը. եղբայրները նոր բնակարաններ ունեն

ArmLur.am-ը գրում է.

Հայկ եւ Նաիրի Սարգսյանների ֆինանսական վիճակը թավշյա հեղափոխությունից հետո բավականին բարելավվել է: ArmLur.am-ը Հայկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ 2017 թվականին նա բնակարան է նվեր ստացել: Այն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում: Իսկ ավտոմեքենաները երկուսն են՝ «Mercedes-Benz» եւ «Lexus»: Ի դեպ, վերջինը Սարգսյանը գնել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին:

Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ տարեվերջին բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն 592 հազար դրամ գումար: Նաեւ՝ պատգամավորի տարեսկզբին ունեցած 0.36 բիթքոինը տարեվերջին դարձել է 0.16: Հայկ Սարգսյանի կանխիկ դրամը կազմել է 24 մլն դրամ եւ 55 հազար դոլար: Ամսական աշխատավարձը կազմել է 683 հազար դրամ: Բացի այս, պատգամավոր Սարգսյանը նախորդ տարվա ընթացքում ՀՀ առեւտրային բանկերից մեկից ստացել է 77 հազար դրամ գումար, որն էլ ձեւակերպել է ՙայլ եկամուտ՚:

Իսկ ահա վարչապետի օգնական Սարգսյան եղբայրներից՝ Նաիրին, 2020 թվականին 24 մլն 160 հազար դրամով բնակարան է գնել Արաբկիր վարչական շրջանում: Ունի մեկ ավտոմեքենա՝ «Mercedes-Benz»՝ 2005 թվականի արտադրության: Բանկային հաշիվներին Նաիրի Սարգսյանն ունեցել է շուրջ 400 հազար դրամ: Սարգսյանի ունեցած կանխիկ գումարը կազմել է 9 մլն դրամ: Վարչապետի օգնականի հայտարարագրած եկամուտը սեփական աշխատավարձն է, որը ամսական կազմել է 1 մլն 109 հազար դրամ: Բացի այս, նա նախորդ տարում 24 մլն դրամի չափով վարկ, փոխառություն է ստացել:

Հավանաբար նա Արաբկիր վարչական շրջանում բնակարանը ձեռք է բերել վարկով: Ի դեպ, վարչապետի օգնականի աշխատավարձն ավելի բարձր է, քան վարչապետինը: ArmLur.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 36 հազար դրամ:

Կարդացեք նաեվ

Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել որդու եւ Աննայի սիրավեպին

Irina Abovyan

Ինչու՞ Աննա Հակոբյանն ասաց, որ զոհաբերությունը հանուն ոչնչի է․ Մարինա Խաչատրյան

Irina Abovyan

Կեղծ հեղափոխությունը շուտով կսկսվի

Irina Abovyan

Պարո՛ն Միրզոյան, Ձեր դեմքին ոչ թե ժպիտ էր, այլ անթաքույց հրճվանք. Արեգնազ Մանուկյանը՝ Միրզոյանին

Irina Abovyan

Սա Սոդոմ-Գոմոր է, որտեղ մարդիկ մեռնում են, որովհետև իրենք իրենց ձեռքով ստեղծել են քաոս․ Արտակ Զաքարյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահները ստուգում են ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի հայտարարագիրը․ ինչ են հայտնաբերել

Irina Abovyan