Քաղաքականություն

ՀՀ քաղաքական ղեկավարությունը պատրաստ է խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննան Հակոբյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է Կանանց եվրասիական երրորդ համաժողովին։

Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում և լուսանկար հրապարակել։

Աննա Հակոբյանը նաև ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։ Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժինը, վարչապետի տիկինն ընդգծել է՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտն աստիճանական հաղթահարելու և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության դարաշրջանը բացելու նպատակով։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ և կառույցներ խաղաղության հասնելու համար:

«Կարծում եմ, որ այսօր արդիական է համապատասխան հարթակի ինստիտուցիոնալացման գաղափարը, որի միջոցով մենք՝ Եվրասիական տարածքի երկրների կանայք, կկարողանանք արտահայտել մեր կարծիքը խաղաղության և անվտանգության, մեր հասարակություններում կանանց դերի, նրանց տնտեսական և քաղաքական ներուժի լիարժեք իրացման համար»,- նշել է Հակոբյանը:

Նշենք, որ համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը: Համաժողովին հաջորդել է Աննա Հակոբյանի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը, որի ընթացքում կարևորվել է կանանց դերը խաղաղության հաստատման և ամրապնդման գործում:

Կարդացեք նաեվ

Սա ունիկալ աշխատություն է. Մանախը` Արմեն Այվազյանի նոր գրքի մասին

Irina Abovyan

Ոչխա՛ր ենք, եթե ժպտում ու չենք պաշտպանվում, զուգարանում էլ ապրես, պե՛տք է ինքնապաշտպանություն

Irina Abovyan

Սարգիս Ծատուրյանը էլի խոսեց․․․․Հայաստանը շատ վատ ․․․

Irina Abovyan

Արցախի հարցերը «գցել» են իրենց վրայից

Irina Abovyan

Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս (տեսանյութ)

Irina Abovyan

Ամեն ինչ չէ, որ համաձայնեցրինք, բայց եռակողմ հայտարարություն ընդունեցինք. Պուտին (Video)

Irina Abovyan