Քաղաքականություն

Հարձակումներ են եղել նաև Արցախի հարավ և մի շարք այլ բնակավայրերի ուղղությամբ. Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը:

«Հարձակումներ են եղել նաև Արցախի հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ: Երկու դեպքում էլ մտադրված ոտնահարվում են խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունը, ազատ տեղաշարժը ճանապարհներով և այլն: Ընդ որում, տեղի են ունենում ոչ միայն կրակոցներ, այլ նաև գողություններ, մարդկանց գույքի դիտավորյալ ոչնչացում, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտներ և այլն»,-հայտնել է ՄԻՊ-ը։

Թաթոյանը նշել է՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեպքում զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են մեր խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, նրանց խաղաղ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները:

«Երկու դեպքում էլ հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու, իհարկե, նման պայմաններում նշված խախտումները չեն վերանալու, լիարժեք անվտանգություն չի ապահովվելու»,-ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը։

Կարդացեք նաեվ

Սոլովյովը հայոց բանակին վիրավորական խոսքեր ասելու համար ապտակել է Ադրբեջանի դեսպանին

Irina Abovyan

«Հայաստանը տվեց առաջին թյուրքական միջանցքը». Վարուժան Գեղամյան

Irina Abovyan

Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ պատերազմին, խաղաղություն կա միայն քայլիստների երազներում

Irina Abovyan

Ճշմարտությունը Սա է․ ԱՅՍ կինը բացեց բոլոր փակագծերը

Irina Abovyan

Ներկա ու նախկին իշխանություններ, դուք մեր տերերը չեք, հանկարծ չխառնեք․․․Դավիթ Գրիգորյան

Irina Abovyan

ՀՀԿ-ն ո՞նց 2018-ին ընտրեց Նիկոլին, նույն էլ կարող է ՔՊ-ն անել. Էդգար Ղազարյան

Irina Abovyan