Քաղաքականություն

Ադրբեջանական ԶՈՒ հարձակումից Արցախում վիրավորվել է 6 զինծառայող, 2-ի վիճակը ծանր է. Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հետ, ով այս պահին այցելել է զինվորական հոսպիտալ, քննարկեցինք մանրամասները:Սա ադրբեջանական իշխանությունների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է: Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ լրջագույն սպառնալիք է մարդկանց անվտանգության ու խաղաղ համար, նրանց կյանքի իրավունքի ոտնահարում է:Հաշվի առնելով, որ Արցախի պաշտպանության բանակի դիրքերը Նոր Շեն ու մյուս համայնքների անմիջական հարևանությամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու անվտանգությունը, ակնհայտ է, որ վիրավորում ստացած բոլոր զինվորների առողջությանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինված ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր արարքների համար:Արման ԹաթոյանՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Կարդացեք նաեվ

«Հասնել տուն մետրոյով ու ջրել 200 հազար դոլլարանոց պադավատի թեման». Էլիբեգովա

Irina Abovyan

Երկու քառօրյայից փախած պարոն Սաղաթելյան, դատի՛ր ինքդ քեզ. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիր գործչին

Irina Abovyan

Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերի առնչությամբ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

Irina Abovyan

նախկինների նոր սադրանքը․ դուք պետք է վերջնական որոշում կայացնեք, որից կախված է մեր ապագան․

Irina Abovyan

Ինչո՞ւ է հայ զինվորի դին Բաքվից վերադարձվել Երևան. Փաշինյանը պարզաբանում է

Irina Abovyan

Նիկո’լ, քեզ մի հարց եմ տալիս՝ դու մա՞րդ ես. Վիգեն Դավթյան

Irina Abovyan