Խոհանոց

Անչափ համեղ շոկոլադե տորթ, որն անհնար է չհավանել

Այս հրաշք տորթն անհնար է չհավանել։ Այն անչափ համեղ է, գեղեցիկ, իսկ կրեմի մասին պարզապես խոսք չկա։

Անհրաժեշտ է

Ձու՝ 2հատ

Շաքարավազ՝ 320գ

Կաթ՝ 215գ

Մեղր՝ 4ճ/գ

Կարագ՝ 100գ

Սոդա՝ 2թ/գ

Կակաո՝ 6ճ/գ

Ալյուր՝ 900գ

Կրեմի համար

Կաթ՝ 2լ

Շաքարավազ՝ 500գ

Ձու՝ 8հատ

Կարագ՝ 450գ

Ալյուր՝ 8ճ/գ

Կոնյակ՝ 2ճ/գ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ տաքացնել կաթը, մեղրը և կարագը։ Հանել կրակից և ներմուծել սոդա։ Առանձին ամանի մեջ ձուն և շաքարավազը հարել։ Ներմուծել կակաոն և կաթնային զանգվածը։ Աստիճանաբար ներմուծել մաղած ալյուրը և խմոր հունցել։ Խմորը կիսել տասը մասի և գրտնակել։ Թխել 180աստիճանի ներքո՝ 5րոպե յուրաքանչյուրը։ Կարևոր է, որ խմորաշերտերը փխրուն լինեն։

Կրեմի համար կաթը տաքացնել, ներմուծել շաքարավազը և խառնել՝ մինչ լուծվի։ Առանձին հարել ձուն և դանդաղ ներմուծել կաթի մեջ։ Շարունակելով հարել՝ ներմուծել ալյուրը և եփել՝ մինչ պնդանա։ Ապա ներմուծել կարագը և կոնյակը։ Հավաքել տորթը՝ կրեմապատելով շերտերը։ Թողնել սառնարանում մինչ առավոտ, որ համերը խառնվեն։

Կարդացեք նաեվ

Համեղ և արագ ընթրիք. պանրով մակարոններ

Irina Abovyan

Փոքրերի և մեծահասակների սիրելի ուտեստը. կարտոֆիլային թխուկ՝ նրբերշիկով և պանրով

Irina Abovyan

Այնքան շատ է ստացվում միանգամից ու աննկարագրելի համեղ է… կարկանդակներ՝ հետաքրքիր եղանակով պատրաստվող

Irina Abovyan

Անչափ համեղ և հետաքրքիր աղցան, որը կգոհացնի Ձեզ իր հաճելի համով

Irina Abovyan

Թարխունով կարկանդակներ ջեռոցում համից չեք կշտանա!

Irina Abovyan

Սա Երեխաներիս Ամենասիրելի Ուտեստն Է․ Անչափ Համեղ Ու Հագեցնող, Բաղադրիչներն Էլ Էժան Ու Հասանելի

Irina Abovyan