Շոու-բիզնես

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր հեռուսատասերիալ հայտնի դերասանների մասնակցությամբ՝ «Բռնիր ձեռքս». մանրամասնում է ռեժիսորը

ArmLur.am-ը նոր հեռուստանովելի մասին զրուցել է դերասան, բեմադրող ռեժիսոր Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ:

Նշենք, որ «Բռնիր ձեռքս» նոր բազմասերիալանոց հեռուստանովելի անձնակազմը նախորդ նախագծի նույն թիմն է, որոնց միացել են նաեւ նոր երիտասարդ դերասաններ:

«Հեռուստասերիալի գլխավոր դերակատարները դեռեւս հեռուստադիտողին անծանոթ են: Հերոսուհին Մարգարիտ Արզումանյանն է, ով դեռ ուսանողուհի է, եւ նոր է սկսում իր դերասանական կարիերան, իսկ հերոսը՝ Ժան Աբրահամայանն է. տաղանդավոր մի երիտասարդ, ով պարզվեց նաեւ հիանալի պարում է:   Սա նաեւ շատ մեծ հնարավորություն էր երիտասարդ դերասանների համար, ովքեր կարող են աշխատել պրոֆեսիոնալ թիմի հետ եւ ամենակարեւորը ձեռք բերել փորձ: Սերիալը մելոդրամա է, որտեղ կա սեր, կա կիրք, կա դավաճանություն, հարաբերությունների տարբեր դրսեւորումներ, որոնք սովորաբար լինում են բազմասերիալանոց հեռուստանովելներում»,-մեզ հետ զրույցում նշեց Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, հավելելով, որ նոր դերասանների ընտրությունը կատարվել է կաստինիգի միջոցով:

Անդրադառնալով սերիալի անվանը՝ մեր զրուցակիցն ընդգծում է՝ որքան այն պարզ է, նույնքան էլ խորիմաստ է. « «Բռնիր ձեռքս» բառակապակցությունն ամեն մեկը կարող է յուրովի ընկալել: Հասկանալ այնպես, ինչպես ցանկանում է, բայց գլխավոր գաղափարը՝ նեղության պահին, ինչ-որ մեկին ճահճից հանելու, միասնական լինելու, միմյանց նեցուկ լինելու մասին է»:
Հետաքրքիրն այն է, որ այս հեռուստասերիալիում Աշոտը եւ Սոֆյան նույնպես խաղում են, բայց ավելի երկրորդական դերերում:

«Ինչպես նշեցի դերասանական թիմը հիմնականում նույնն է մնացել,  մեզ է միացել  նաեւ Լիա Զախարյանը, եւ թող ներեն նրանք, ում անունն այս պահին չեմ հիշում: Կարող եմ վստահ ասել, որ ունենք շատ լավ ուժեղ դերասանական թիմ, որի շնորհիվ շատ վստահ առաջ ենք գնում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Իսկ, թե որքան կտեւի նոր հեռուստասեիալը, մեր զրուցակիցն ասաց, որ տեւողության մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ դեռեւս պարզ չէ, թե քանի սերիալից բաղակացած կլինի այն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան

Կարդացեք նաեվ

Սերգեյը հեռախոսի մեջ էր նույնիսկ, երբ պատրաստվում էի 8 ժամ տևողությամբ վիրահատության. Գոհար Ավետիսյանը անկեղծացել է

Irina Abovyan

«Լուռ աշխարհ». Արամեն և կինը ներկայացրել են նոր երգ` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակներին (տեսանյութ)

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիդուշիկը երկրպագուների համար անակնկալ ունի. նոր զուգերգ

Irina Abovyan

Կուզեի՞ր կինդ լուրջ մարդ լիներ. Սոֆյա Պողոսյանի այս հարցին ինչ զվարճալի պատասխան է տվել ամուսնինը

Irina Abovyan

Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին, որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ. Սիլվա Հակոբյան

Irina Abovyan

Ծիծաղից կմեռնեք, երբ տեսնեք՝ ոնց է պարում Անի Խաչիկյանի որդին

Irina Abovyan