Հասարակություն

Զոհվածի այրի լինելու սուտ տեղեկությունը շահարկելով հափշտակել էր շուրջ 600 հազար դրամ

Օրերս ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Ալավերդիում բնակվող 30-ամյա մի կին սոցցանցերից մեկում իր և այլ տվյալներով բացված էջերով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել՝ իբր ինքը 44-օրյա պատերազմում զոհվածի այրի է և երեխաներին խնամելու պատրվակով օգնություն է խնդրել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Այս կերպ մի խումբ օգտատերերի վստահությունը չարաշահելով՝ նրանցից ստացել է նախնական հաշվարկով՝ շուրջ 600 հազար դրամ։ Օգտատերերը փողը փոխանցել են կնոջ բանկային հաշվեհամարին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկությունները հիմնավորելուց հետո հոկտեմբերի 13-ի երեկոյան կնոջը բերման ենթարկեցին բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խարդախությունից տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Կարդացեք նաեվ

Հայտնի են Հիսուս Քրիստոսի արձանի քվեարկության արդյունքները

Irina Abovyan

Սուրբ Հովհաննես մատուռի երկնային ու հրաշագործ ուժը․․․

Irina Abovyan

Վեճ և ինքնասպանության դեպք մարտական դիրքում

Irina Abovyan

Յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք սկսած 2025 թվականից կապահովվի առանձին բնակարանով

Irina Abovyan

Մի անիծիր, որ առաջինը ինքդ չանիծվես․ Լյուսյա Հակոբյան

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. 2 քաղաքացի Սարյան փողոցից դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Irina Abovyan