Հասարակություն

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել

Ի պատասխան օգտատեր Vazgen Torosyan-ի գրառմանը` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

1. Օրինակ` մարդիկ հարցնում են. «Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տարիներ, տասնյակ տարիներ են ծախսել։

2. Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել։ Առաջին վակցինաները մի էդքան փորձարկում էին»։

Պատվաստանյութերի արագացված ստեղծումը հնարավոր է, սակայն դա չի նշանակում, որ որևէ փուլ կրճատվում կամ դուրս է մնում, ուղղակի կլինիկական հետազոտությունների փուլերը կարող են միաժամանակ իրականացվել:

Եթե սովորական ժամանակացույցով պատվաստանյութի ստեղծումը տևում է մոտ 10 տարի, ապա օրինակ` Մոդեռնայի ստեղծումը՝ վիրուսի գենետիկ հաջորդականության վերծանումից մինչև կլինիկական հետազոտությունների ամփոփումը, տևել է մոտ 300 օր:

Պատվաստանյութերի ստեղծման գործընթացն անցնում է ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկական փորձարկումների 3 փուլ: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման արագացված ժամանակացույցի դեպքում նախակլինիկական փուլին զուգահեռ իրականացվել է 1-ին երկու կլինիկական փուլերը:

1-ին և 2-րդ փուլին զուգահեռ 3-րդ կլինիկական փուլը: Պատվաստանյութերի արագացված ստեղծմանը նպաստել են նաև այլ հանգամանքներ, մասնավորապես՝ պատվաստանյութերի ստեղծման տեխնոլոգիաները նոր չեն, այլ կիրառվել են արդեն առկա տեխնոլոգիաներ, միաժամանակ COVID-19 համավարակի հաղթահարման համար, պատվաստանյութերի ստեղծման և արտադրության նպատակով, մի շարք երկրների կառավարությունների կողմից կատարվել են մեծ ֆինանսական ներդրումներ, որը նույնպես նպաստել է պատվաստանյութերի ստեղծման ժամանակահատվածի կրճատմանը:

3. Բա ի՞նչ իմանանք` մի 30 տարի անց վատ հետևանքներ չի առաջացնի։ ՀՀ-ում կիրառվող COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական դեղերի գործակալության, ինչպես նաև առանձին երկրների կողմից տվյալ ոլորտը կանոնակարգող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

Վերջինս փաստում է, որ պատվաստանյութերը համապատասխանում են անվտանգության և արդյունավետության չափանիշներին: Միաժամանակ, պատվաստանյութերի կիրառմանը զուգընթաց շարունակվում են նաև պատվաստանյութերի անվտանգության նկատմամբ շարունակական դիտարկումը:

(Հղում՝ https://extranet.who.int/…/Status_COVID_VAX…https://www.ema.europa.eu/…/treatment…/covid-19-vaccineshttps://grls.rosminzdrav.ru/Grls_View_v2.aspx…])

4. Բա եթե պատվաստված մարդիկ էլ կարող են հիվանդանալ ու մահանալ, ինչի՞ ենք պատվաստվում։Հիվանդացած և պատվաստված անձինք նույն կարգավիճակում չեն գտնվում. պատվաստումները նվազեցնում են վարակի տարածման ռիսկը, իսկ հիվանդանալու դեպքում հիվանդությունն ընթանում է թեթև ընթացքով:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի համար արդեն իսկ փաստվել է, որ էապես դանդաղեցնում են վիրուսի փոխանցումը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:

Միաժամանակ, պատվաստանյութը լիարժեք պաշտպանում է, եթե անձը ստացել է սահմանված դեղաչափերը, և վերջին դեղաչափից անցել է առնվազն 2 շաբաթ: (հղում՝ https://www.who.int/…/strategic…/covid-19-materials

Կարդացեք նաեվ

10 հայ ռազմագերի Ադրբեջանից վերադարձել է Հայաստան․ հայտնի են անունները

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ Հայկ Մարությանին հարց տամ և օրենքի առաջ կանգնեցնեմ. Անդրանիկ սարկավագի տունը՝ քանդման եզրին

Irina Abovyan

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Irina Abovyan

Քանի՞ օր հանգստանալ Ամանորին. հարցում Երևանում

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ

Irina Abovyan

Հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը

Irina Abovyan