Խոհանոց

90-ականներից եկած բաղադրատոմս. շատ համեղ ու խրթխրթան սոխով կոտլետներ

Սննդի պաշարները շատ արագ են սպառվում: Բայց մի անհանգստացեք, նույնիսկ եթե Ձեր խոհանոցում մնացել է միայն սոխ, կարող եք պատրաստել սոխով համեղ ու հյութալի կոտլետներ:

Անհրաժեշտ է․

  • 5 միջին չափի սոխ,
  • 3 ձու,
  • 100 գ մանրաձավար,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի,
  • Բուսական յուղ — տապակելու համար:

Պատրաստումը․

Կլպեք, լվացեք և կտրեք սոխը փոքր խորանարդիկներով: Թակած սոխը տեղափոխեք խորը ամանի մեջ, ավելացրեք երկու պտղունց աղ և ձեռքերով լավ ճզմեք, որպեսզի այն դառնա փափուկ և հյութը թողնի:

Ձվերը պատառաքաղով հարեք առանձին ամանի մեջ և ավելացրեք սոխին:

Խմորի համար ավելացրեք մանրաձավարը և փխրեցուցիչը:

Ամեն ինչ լավ խառնեք, համեմունքներ ավելացրեք` ըստ ճաշակի: Զանգվածը թողեք 20 րոպե, որպեսզի մանրաձավարն ուռչի:

Տապակը նախապես տաքացրեք բուսական յուղով և կոտլետները գդալով դրեք յուղի մեջ:

Տապակեք ցածր կրակի վրա, մինչև երկու կողմերն էլ ոսկե դարչնագույն ստացվեն:

Պատրաստ է։ Բարի ախորժակ։

Կարդացեք նաեվ

Տավարի մսով և կարտոֆիլով ուտեստ

Irina Abovyan

Վերցնում եմ 1 նարինջ, 2 ձու, պատրաստում եմ վառ ու ախորժելի տորթ․․․ Քիչ բաղադրիչներից անկրկնելի համ

Irina Abovyan

Անչափ համեղ աղցան, որը կզարդարի Ձեր տոնական և ամենօրյա սեղանը։ Այն կդառնա Ձեր և տանեցիների ամենասիրելի ուտեստը

Irina Abovyan

Պատրաստե՛ք, մատուցե՛ք և սիրելիների հաճելի, համեղ օրն ապահովված է: Դդմիկով պիցցա

Irina Abovyan

Բանանով նրբաբլիթներ

Irina Abovyan

Ինչպե՞ս պահել ընկույզի թարմությունը երկար

Irina Abovyan