Հասարակություն

Հնարավո՞ր է թեստավորման 14-օրյա պահանջը վերանայվի. ԱՆ պաշտոնյայի պարզաբանումը

Այս պահի դրությամբ նման քննարկումներ չկան, չեն բացառվում նաև այլ սահմանափակումներ. այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք թեստավորման 14-օրյա պահանջը վերանայվի: 

«Հանրավոր է թեստի պահանջի ժամանակահատվածը ևս քննարկվի. կարգավորումը վաղվանից է մտնելու ուժի մեջ, իրավիճակից ելնելով, կնախաձեռնենք քննարկումներ»,- նշեց նա:

Հարցին, թե հնարավոր է պահանջների խստացում, Ռոմելլա Աբովյանը պատասխանեց, որ այս պահին ուսումնասիրում են միջազգային փորձը. «Եվրամիության անդամ երկրներում, ՌԴ-ում կիրառվում են ավելի խիստ միջոցառումներ, այն է՝ առանց կանաչ անձնագրի Եվրամիության անդամ որոշ երկրներում չի թույլատրվում այցելել ժամանցի վայրեր, նման միջոցառում կա նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Այս պահին քննարկում ենք այս տարբերակները, երբ կլինի հստակ որոշում, կտեղեկացնենք»,-ասաց ԱՆ պաշտոնյան:

Կարդացեք նաեվ

Տանզանիայում կապիկների կողմից առևանգված մեկ ամսական երեխան մահացել է

Irina Abovyan

Ուշադրություն. Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Irina Abovyan

Կոտայքի մարզում՝ 2-ամյա երեխան իրենց տան բակում խաղալիս ընկել է ջրով լցված երկաթյա տարայի մեջ և ջրահեղձ եղել

Irina Abovyan

Ում աղջիկն է Պապիկյանի հարսնացուն

Irina Abovyan

Շնորհավոր, իմ պաhապան-hրեշտակ, քո առաջին ծնունդն է, որ նշում ենք առանց քեզ…

Irina Abovyan

Զբոսաշրջիկը սելֆի է արել ժայռի եզրին ու ընկել մոտ 198 մետր բարձրությունից

Irina Abovyan