Հասարակություն

Կոտայքի մարզում՝ 35-ամյա վարորդը Lexus GX470-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում

Կոտայքի մարզում՝ 35-ամյա վարորդը Lexus GX470-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում

Shamshyan.com-ի փոխանցամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Հրայր Ալեքսանյանը իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեպի Աշտարակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ ՀՀ. Ալեքսանյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արման Մելքոնյանի գլխավորությամբ:

Կարդացեք նաեվ

Ծանր տեխնիկան չի աշխատում․ կա հավանականություն, որ փլատակների տակ մարդիկ լինեն

Irina Abovyan

«Եռաբլուրից» բերման ենթարկված՝ զոհված զինծառայողների ծնողներն ազատ են արձակվել

Irina Abovyan

Սուրբ Ծնունդ․ Ինչու՞ են հայերը նշում հունվարի 6-ին․ Սուրբծննդյան սեղան. Ի՞նչ պատրաստել

Irina Abovyan

Դուք մեր երեխաների կյանքով ձեր կյանքն եք ապահովում, արհամարհած ունեք մեզ վրա. գերիի ծնողը Փաշինյանին

Irina Abovyan

Արարատի մարզում աշակերտը քրոջն անհանգստացնելու հարցի շուրջ վեճի ժամանակ դանակահարել է երկու այլ աշակերտի

Irina Abovyan

Կանչով հասցե մեկնած բժշկի նկատմամբ բռնություն է ցուցաբերվել, ապա վնասել են շտապօգնության ավտոմեքենան

Irina Abovyan