Հասարակություն

Պարտադիր թեստավորման պահանջը կարող է դառնալ ամսական 3 անգամ՝ 10 օրը մեկ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավարակից մահերի աճը և պատվաստումների ոչ բավարար քանակը կարող է ստիպել իշխանություններին անցնել ավելի կտրուկ քայլերի: Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ պարտադիր թեստավորման 14-օրյա ժամկետը կարող է դառնալ 10 օր, այսինքն՝ ամսական 3 անգամ: Սա նշանակում է, որ եթե մինչ այժմ չպատվաստված քաղաքացիները հույս ունեին, որ 14-օրը մեկ թեստ հանձնելով՝ կարող են խուսափել պատվաստումից, ապա հիմա ստիպված կլինեն ամեն 10 օրը մեկ թեստ հանձնել։

Պարտադիր թեստավորում չանող աշխատակիցների ու նրանց գործատուների համար նախատեսված են խոշոր տուգանքներ, մի քանի անգամ կրկնվելու դեպքում նաև քրեական հետապնդում կարող է իրականացվել:

Մեր ճշտող հարցին՝ ինչպես են վերահսկելու նման մասշտաբների տեղեկությունները, մեզ փոխանցեցին, որ օգնելու են նաև ուժային կառույցները, որոնք գործի կդնեն նաև իրենց տեխնիկական միջոցները: Մեզ հավաստիացրին, որ իրավական որևէ խնդիր լինել չի կարող, քանզի վարակված լինելու և վարակ տարածելու հանրային վտանգավորությունը պարտավորեցնում է պետությանը կտրուկ քայլերի գնալ:

Դիվանագիտական խողովակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ մի շարք արևմտյան երկրներ հասկացնել են տալիս, որ իրենց կառավարությունները պատրաստվում են սև ցուցակներ գցել այն երկրներին, որոնց իշխանությունները չեն կարողանում ապահովել պատվաստումների որոշակի տոկոս, իսկ սև ցուցակ կոչվածը կարող է լինել մուտքերի արգելք, ֆինանսական ու տնտեսական այլ բնույթի սահմանափակումներ»:

Մանրամասնեը՝ թերթի համարում:

Կարդացեք նաեվ

«Սթափվեք, պիտի սաղ օրը աշխատեք, գնաք խանութ՝ մենակ ցելոֆոն առնեք, ուրիշ բան էլ չեք կարող առնել»

Irina Abovyan

Արդյո՞ք գիտեիք, թե ինչի համար է նախատեսված քերիչի ամենամանր կողմը… Պարզվում է՝ դրանով

Irina Abovyan

Աշոտ Փաշինյանը պատերազմի օրերին արված տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

Հունվարի 22-ի եղանակային կանխատեսումները

Irina Abovyan

Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել 2 օր որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտող, որում գրված է. «Ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են»

Irina Abovyan

Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ, կիրառվել է «Բայրաքթար»․ ՊԲ

Irina Abovyan