Միջազգային

«Էրդողանը խուճապի մեջ է, նա ինքն իրեն կոչնչացնի». թուրք նախկին նախարար

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սադեթթին Թանթանը երկրի քաղաքական ընդդիմությանը խորհուրդ է տվել բանավեճի մեջ չմտնել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա պարզապես նշել է, որ եթե ընդդիմությունը չխոսի, Էրդողանը կինքնաոչնչանա։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ այս մասին իր սյունակում գրում է թուրքական «Sözcü» թերթի լրագրող Սայգը Օզթյուրքը։ Վերջինս հատվածներ է ներկայացրել Սադեթթին Թանթանի հետ ունեցած իր զրույցից։

«Եթե ընդդիմությունը չխոսի, ԱԶԿ-ի ղեկավարը կինքնաոչնչանա։ Նա այս պահին խուճապի մեջ է։ Արևմուտքից աջակցություն է խնդրում, ապրում է խալիֆայության պատրանքով։ Շատ մեծ հարստություն է կուտակել։ Գիտի, որ չի կարողանալու վայելել այդ հարստությունը։ Նրան ոտքի վրա պահում են միայն ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու խոսնակները»,- շեշտել է Թանթանը։

Նախկին նախարարը նաև նշել է, որ ԱԶԿ-ի ներսում պայքար է գնում իշխանության համար։ Նա մասնավորապես ընդգծել է, որ Էրդողանը ընդդիմությանը «մի՛ ձգտեք իշխանության» ասելիս, իրականում ուղերձ է հղում նաև իր կուսակցական գործընկերներին։ Ըստ Թանթանի՝ Էրդողանը այդպիսով հասկացնել է տալիս, որ պետք չէ հեռանալ իրենից, քանի որ իր ձեռքից իշխանությունը որևէ մեկը չի կարող վերցնել։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Ուկրաինայի շուրջ. 25 հազար բնակիչ հատել է ՌԴ սահմանը

Irina Abovyan

Մազոտ կɲծքավանդակ և տաɲօɲինակ ժպիտ․Մակɲոնը նեɲկայացել է անսովոɲ տեսքով (լուսանկար)

Irina Abovyan

Ինձ և իմ ընտանիքին սպառնում են,որովհետև…Ալիևի՝ հանցանքները։ին՞չ է պատմում ադրբեջանցի բլոգերը

Irina Abovyan

Պուտինը խորհրդակցության ժամանակ բռունցքով հարվածել է սեղանին (Տեսանյութ)

Irina Abovyan

Անարդար է մեր նկատմամբ․ Ալիև

Irina Abovyan

Պուտինի և Մակրոնի հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե

Irina Abovyan