Հասարակություն

Ողբերգական դեպք՝ Երևանում. 9-ամյա երեխայի դին գտել են բետոնե փլվածքի տակ (ֆոտո)

Երեւանում, հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Անկախ մայլա» թաղամասում գտնվող տարածքներից մեկում՝ բետոնե պանելի տակ, երեխայի դի կա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փրկարարներն ու ոստիկանները Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում՝ բետոնե փլված քարի տակ, հայտնաբերել են 9-ամյա Է. Ե-ի դին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

Կայքի տեղեկություններով՝ երեկ, ժամը 23։00-ին երեխայի հայրը դիմել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին ժամը 17։00-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել, որից հետո Մալաթիայի ոստիկանները, երեխայի հարազատներն ու հարևանները սկսել են որոնողական աշխատանքներ, ապա նշված վայրում, որը երեխայի բնակության վայրի հարևանությամբ է, հայտնաբերել են երեխային արդեն մահացած վիճակում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, զայրացած ասում էին, որ նշված տարածքը ինչ-որ մարդու սեփականությունն է, ով չի պաշտպանել անվտանգության ոչ մի կանոններ։

Կարդացեք նաեվ

Որ թվականին է լինելու Հայաստանի վերելքը․ Էլյա Հովհաննիսյան (Տեսանյութ)

Irina Abovyan

Մարտի 8-ի եղանակային կանխատեսումները

Irina Abovyan

Ինչպես են Ռուս խաղաղապահները 17-ամյա բնակչին Արցախից Երևան են տեղափոխել

Irina Abovyan

«Ազնավուրը Հայաստանում Թաթուլ կամ Սպիտակցի Հայկո էր լինելու»

Irina Abovyan

Լույս չի լինի

Irina Abovyan

Uեւանը Ⴙիվանդ է. З քայլ դեպի Uևանի խնդիրնեɲի լուծում՝ մասնագետնեɲի կոηմից (տեսանյութ)

Irina Abovyan