Հասարակություն

Ծաղկաձորում կրակոցներ են հնչել. տղամարդը ձերբակալվել է

Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի փողոցի շենքերից մեկում մի տղամարդ անկանոն կրակում է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 19.50-ի սահմաններում շենքի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ 47-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է մի քաղաքացու դեմքին, հայհոյանքներ հնչեցրել և կրակել ատրճանակից:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հայտնաբերել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա տղամարդուն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք նաեվ

Էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել գծերի վրա հայտնված կնոջը. վերջինս մահացել է

Irina Abovyan

Range Rover-ը վրաերթի է ենթարկել կնոջը, որը տեղում մահացել է. վարորդը եղել է ոչ սթափ, վարորդական իրավունքը՝ կասեցված

Irina Abovyan

Եռաբլուրում զոհվածի հարազատը բաժակով ջուր է շփել լրագրողի վրա

Irina Abovyan

Ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա. հայտնաբերվել է զոհված զինվորների ծնողներից խոշոր գումարներ հափշտակողը

Irina Abovyan

Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են երկու հայ զինվորականներ հետ մղում ադրբեջանական տանկերը

Irina Abovyan

Լավ լուր Զատիկին ձվի գինը կնվազի այսօրվա և վաղվա գները

Irina Abovyan