Հասարակություն

Հոկտեմբերի 14-ից ԱԱՏՄ-ն մարզերում կստուգի ՊՇՌ թեստի կամ պատվաստման պահանջի կատարումը

Հոկտեմբերի 14-ից առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր կիրականացնի նաև մարզերում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել են տեսչական մարմնի մասնագետները: Նրանք Գյումրիում սեմինար են անցկացրել աշխատանքային օրենսդրությունը և ոլորտի խնդիրները լուսաբանող լրագրողների համար: Այն կազմակերպել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ԵՄ աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության ծրագրի շրջանակներում: Տեսչական մարմնի մասնագետները խոսել են աշխատանքային օրենսդրության խախտումների և հոկտեմբերի 14-ից պարտադիր դարձող ՊՇՌ թեստավորման կամ պատվաստումը հաստատող փաստաթղթի պահանջի մասին:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ավելի լայն լիազորություններ է ստացել այս տարվա հուլիսի 1-ից: Մինչ այս տեսչական մարմինը վերահսկում էր միայն աշխատողների առողջության պահպանման հարցերը: Հիմա արդեն տեսչության մասնագետներն իրավունք ունեն հսկողություն սահմանել գործատու-աշխատող հարաբերությունների իրավական հարցերը՝ աշխատավարձերի հաշվարկման կարգը, արձակուրդայինների ու վերջնահաշվարկների վճարումը: Տեսչական մարմինը աշխատանքային օրենսդրության խախտումներ հայտնաբերում է աշխատողների բողոքների հետքերով, ինչպես նաև տեսչական ստուգումների արդյունքում:

2020-ի փետրվարից առողջապահական ու աշխատանքի տեսչությունը ստուգում է , թե ինչպես են տնտեսվարողները պահպանում հակահամաճարակային կանոնները: Ստուգայցերը հիմա էլ շարունակվում են: Համաճարակային վիճակը երկրում լարված է:

«Համաճարակային վիճակը լարված է: Օր- օրի ավելանում է հիվանդացության թիվը, նաև մահացության մակարդակը: Դա կախված է նրանից, որ չենք պատվաստվում և չենք պահպանում հակահամաճարակային կանոնները: Ինչքան էլ որ ստուգայցերը շարունակվում են, սակայն մեր բնակչությունը հակված չէ պահելու կանոնները, որոնք նախատեսված են կորոնավիրուսի կանխարգելման համար: Դիմակների կրումը, ախտահանումները, սոցիալական հեռավորության պահպանումը, այս ամենը մենք շարունակում ենք հսկել: Հիմա գումարվելու է ևս 2 պահանջ: Դա ՊՇՌ հետազոտության թեստի ներկայացման պահանջն է 14 օրը մեկ անգամ և եթե պատվաստված է՝ պատվաստման սերտիֆիկատի առկայության պահանջն է: Ստուգելու ենք գրանցամատյանները և տեսնելու ենք, թե արդյոք պահպանվել է այս պահանջների կատարումը »,- Shantnews-ին ասել է ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:

Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են այն տնտեսվարողները, որոնց աշխատակիցների թիվը մեծ է և որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի 3 և ավելի դեպքեր: Հակահամաճարակային կանոնների պահպանմանը հոկտեմբերի 14-ից ավելանում են թեստավորման կամ պատվաստման պահանջները:

Եթե ստուգայցերի արդյունքում հայտնաբերվեն աշխատակիցներ, որոնք չեն պատվաստվել , ոչ էլ թեստավորում են անցել, ապա կտուգանվի գործատուն:

Պատվաստումից հրաժարվելն արդյո՞ք կարող է դառնալ աշխատանքից ազատման պատճառ: Տեսչական մարմնի մասնագետները նշում են՝  նման ահազանգեր ունենալու դեպքում աշխատանքից ազատման որոշումը մանրամասն կուսումնասիրվի:

«Եթե կա դիմում-բողոք, ներկայացված լինի աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված, մենք չենք կարող չանդրադառնալ: Օրենքի ուժով պարտավոր ենք աշխատանքային պայմանագրի լուծման կարգն ուսումնասիրել: Առայժմ այդ հարցի կապակցությամբ, այդ պատճառաբանությամբ դեռևս բողոքներ չենք ստացել»,- Shantnews-ին ասել է ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը:

Թեստավորման կամ պատվաստման պահանջից ազատված են միայն ժամակավոր կամ մշտական հակացուցումներ ունեցողները: Պատվաստման Ժամանակավոր հակացուցումներ ունեն այն քաղաքացիները, որոնք քրոնիկ հիվանդություն ունեն և այն գտնվում է սուր փուլում, իսկ մշտական հակացուցումներ տրվում են նրանց, որոնք պատվաստման առաջին չափաբաժինն ընդունելուց հետո ալերգիկ ռեակցիաներ են ունեցել կամ պատվաստանյութի բաղադրամասերից որևէ մեկի նկատմամբ ալերգիա ունեն:

Կարդացեք նաեվ

Ինչպես է ոստիկանության գնդապետը զենքով հարձակվում և ծե ծի ենթարկում հիվшնդանոցի անվտшնգության աշխատակիցներին. Բացառիկ Կադրեր

Irina Abovyan

Հետաքրքիր նախշով հավկիթ՝ Զատիկի համար․ ահա թե ինչպես եմ պատրաստում

Irina Abovyan

ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Քոչաɲյանի տեսանյութը՝ ոստիկանության բաժանմունքի ճանապաɲհից

Irina Abovyan

Մայրն ու երկու աղջիկները ապրում են վախով ու սարսափով․ տունն ամեն պահի կարող է փլուզվել (տեսանյութ)

Irina Abovyan

Հացի գի՞նն էլ կթանկանա. ինչ է սպասվում հայ սպառողներին

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտում. ինչ են նկատել պարեկները լուսադեմին

Irina Abovyan