Հասարակություն

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Գառնիի հեթանոսական տաճարի մոտ հանկարծամահ է եղել Ուկրաինայի քաղաքացի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ստացված ահազանգի փաստով։ 

Այդ օրը, ժամը 19։15-ի սահմաններում նշված բուժկենտրոնից հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Գառնիի շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացու դի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 64-ամյա Անդրեյ Զելինսկին էր։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Օլիդեյն էքսպրես» հյուրանոցային համալիրում, սակայն այդ օրը կնոջ հետ այցելել է Գառնու հեթանոսական տաճար, որտեղ ինքնազգացողությունը վատացել է և սրտի կանգ է ունեցել։ 

Կարդացեք նաեվ

Հենց հիմա ուշադիր լսեք 2022-ին մեծ կեղծիքը կբացվի․․․Էքստրասենսը բացառիկ բացահայտումներ է անում

Irina Abovyan

Մոսկվայի փողոցներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցը հիշատակող պաստառներ են փակցվել. Լուսանկարներ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կորոնավիրուսը վախենալու բան ա, չես կարող սպիրտով քաշել». երևանցիները՝ նոր որոշման մասին

Irina Abovyan

Ադրբեջանցիների կրակոցներից պայթել է Կարմիր Շուկայի բնակչի ավտոմեքենան (ֆոտո)

Irina Abovyan

Ասկերանում տղամարդը խոշտանգել է անչափահաս երեխային և նրա մորը

Irina Abovyan

Կոտայքի մարզում՝ 35-ամյա վարորդը Lexus GX470-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում

Irina Abovyan