Քաղաքականություն

«Տոնական միջոցառումներ չեն լինի». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երևանի օրը։ Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաև Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։

Այդուհանդերձ, մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր։ Դրանք վերաբերում են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, մշակույթին ու հատկապես, տրանսպորտային բարեփոխումներին։ Այդ ծրագրերը Ձեր դատին կներկայացնենք առաջիկա շաբաթներին՝ երևանյան օրերի ընթացքում։

Մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երևանը, միշտ և բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը։ Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը։
Տոնդ շնորհավոր, Երևա՛ն»:

Կարդացեք նաեվ

Քո ասած «նախկինների» կերտած անկախությունը քոնը չէ,այն տոնելու իրավունք չունես․․․Աղեկյանը՝ Փաշինյանին

Irina Abovyan

«Արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»

Irina Abovyan

ԵՄ 2,6 մլրդ եվրոյի ներդրում, ապաշրջափակում, գերիներ. Տոյվո Կլաարի հայաստանյան հանդիպումների օրակարգը

Irina Abovyan

Էդ ի՞նչ ձև ա․ «շուռտուքշի» տրամաբանությամբ են աշխատում․ արդեն մենք ենք խնդրում, որ էլի աշխատեն

Irina Abovyan

Աստանայում Փաշինյանը խոսել է սահմանները ճանաչելու մասին, Ալիևը սպառնացել է

Irina Abovyan

Զոհերի թիվն աճում է․ այս աղետը, արհավիրքը կանգնեցնել է պետք՝ շատ արագ խստացումների՛ գնալ․ Մուրադյան

Irina Abovyan