Քաղաքականություն

Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել. Վանեցյան (Տեսանյութ)

Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել. Վանեցյան (Տեսանյութ)

«Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ օպերատիվ կապի վերաբերյալ ԱԺ-ում արված հայտարարություններին՝ Վանեցյանն ասաց, որ վարչապետն իրականում դիմում է մանիպուլյացիայի։

Հարցի պարզաբանման համար մեր զրուցակիցը սկզբում բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում օպերատիվ կապը՝ նշելով, որ դա նախատեսված է եղել միայն սահմանային միջադեպերի համար․Հայաստանի կողմից կապը ապահովել է այն ժամանակ դեռ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ նրա պաշտոնակիցը։

Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյան

Բանախոսը մանրամասնեց՝ նշելով, որ իր գործընկերոջ հետ հիմնականում հեռախոսային կապ է պահել և համապատասխան իրավիճակներում էլ մի քանի անգամ հանդիպել են Դուբայում և մի քանի այլ քաղաքներում։

Ըստ Վանեցյանի, խոսակցության հիմնական նյութը եղել է բացառապես սահմանային իրավիճակը և այդ մասին ամբողջ ծավալով զեկուցվել է ինչպես վարչապետին, այնպես էլ Անվտանգության խորհրդի անդամներին՝ Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարներին։

Հարցազրույցի ընթացքում քննարկվել են նաև Վանեցյանի և նրա ջոկատի մասնակցությունը Շուշիի պաշտպանությանը, ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև ընդդիմության պայքարի գործիքակազմերին։

Վանեցյանի համոզմամբ, մենք հիմա ապրում ենք մեր պատմության ամենաողբերգական շրջաններից մեկում և հազարավոր զոհերից, հայրենիքի կորստից հետո ոչ մի կերպ չենք կարողանում ուշքի գալ, ինչից հետևում է, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, և պետության վերականգման գործը պետք է ստանձնեն պրոֆեսիոնալ մարդիկ։

Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում

Կարդացեք նաեվ

Ինչպե՞ս քաղաքացիները Հանրապետության հրապարակում բացահայտեցին թուրքերին

Irina Abovyan

Ո՞ւմ ηեկավաɲման տաɲիներին ենք առավել աηքատ եηել

Irina Abovyan

Էս ժողովուրդն իրան ընտրեց, դառավ վարչապետ, որ ժողովրդին ոտի տա՞կ տա. բողոքի ակցիա Փարաքարում

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր շարժումը նոր թափ ու ալիք է հավաքում. Աննա Գրիգորյան

Irina Abovyan

Ոչ ոք Չնկատեց թե ինչ ասաց Նիկոլը Փաշինյանը Ամանորին

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այդ հարցը տվեք խաղաղության ճարտարապետներին». Սերժ Սարգսյանը՝ Արցախում իրավիճակի մասին

Irina Abovyan