Հասարակություն

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ կա մանկահասակ երեխա

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ կա մանկահասակ երեխա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են BMW, Mercedes, Mitsubishi io, Honda Elysion, Nissan, Volkswagen Vento, ВАЗ 2107 և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտյոմ Բեկլարյանն ու Սասուն Աղաբաբյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Նաիրի Ինշուրանս» և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Կարդացեք նաեվ

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Գարիկի քույրը՝ Մարիան

Irina Abovyan

«Ես ո՛չ նարկաման եմ, ո՛չ ծխում եմ». Հիսուսին մարմնավորած դերասանի պատասխանը` Նազենի Հովհաննիսյանին

Irina Abovyan

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ն, վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Irina Abovyan

Դժվար անցնող հետքերը կարող ես հանել այս ձևերով

Irina Abovyan

Ջերմաստիճանը կարող է հասնել +39 +40 աստիճան. սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը

Irina Abovyan

«Ինչո՞ւ են մարդիկ լարված պահերին սնունդ կուտակում». հոգեբան

Irina Abovyan