Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Հավի կրծքամիս — 250 գ (1 հատ)
- Ֆետա պանիր — 100 գ
- Ձու — 3 հատ
- Բուլղարական պղպեղ — 1 հատ
- Քիշմիշի խաղող (կամ ցանկացածն առանց սերմերի) — 150 գ
- Մայոնեզ — 2-3 ճաշի գդալ
- Աղ, պղպեղ — ըստ ճաշակի
- Մաղադանոս — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.
Հավի կրծքամիսը նախապես եփեք աղով համեմված ջրի մեջ մինչև փափկի: Հեղուկը եռալուց հետո եփեք մոտ 20 րոպե: Բույրի համար կարող եք ավելացնել համեմունքներ` դափնու տերև, պղպեղի հատիկներ և այլն: Սառեցրեք միսը՝ առանց արգանակից հանելու, այդպես այն ավելի հյութալի կդառնա: Եփած ֆիլեն կտրեք միջին չափի խորանարդիկներով:
Պատրաստեք խաղողը․ ուշադիր առանձնացրեք պտուղը ճյուղերից և լվացեք: Աղցանի համար ավելի լավ է օգտագործեք առանց սերմերի խաղող, հակառակ դեպքում դրանք պետք է հեռացվեն: Կտրեք մեծ խաղողը 4, փոքրը` երկու կտորով:

Պինդ խաշած ձվերը, մաքրեք կեղևից, սպիտակուցը և դեղնուցը կտրեք խորանարդիկներով: Պղպեղը մաքրեք սերմերից, ողողեք ջրով, միջուկը կտրեք խորանարդիկներով:
Նույնն արեք նաև պանրի հետ և բոլոր պատրաստված բաղադրիչները լցրեք խորը տարայի մեջ, ավելացրեք մայոնեզ, աղ և աղացած պղպեղ: Աղցանը լավ խառնեք և մատուցեք։