Հասարակություն

Կորոնավիրուսից մահացել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը

Հարկ է նշել, որ չորս օր առաջ մահացել էր Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը։ Նա հուղարկավորվել է երեկ, հոկտեմբերի 7-ին…

Այսօր մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհահռչակ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի դուստրը՝ Ժաննա Ազարյան-Սարգսյանը։ Այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի ֆեյսբուքյան էջը, որտեղ աշխատելիս է եղել  64-ամյա Ժաննա Ազարյան-Սարգսյանը։  Նրա մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է։ 64-ամյա ուսուցչուհին ունեցել է նաեւ ուղեկցող հիվանդություններ:

Հարկ է նշել, որ չորս օր առաջ մահացել էր Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը։ Նա հուղարկավորվել է երեկ, հոկտեմբերի 7-ին։

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը ցավակցական հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Կենսախինդ, բանիմաց, աշակերտասեր մեր ուսուցչուհին իր հետաքրքիր ու անմոռաց դասերով սիրելի էր աշակերտների շրջանում:

Գործընկերները ևս չեն պատկերացնում իրենց դպրոցական առօրյան առանց սիրելի Ժաննայի: Մեր խորին ցավն ենք հայտնում Ժաննա Ալբերտովնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին մեծ կորստի համար: Նա դեռ շատ ասելիք եւ անելիք ուներ: Իր կրթած բազմաթիվ սերունդների եւ գործընկերների սրտում Ժաննան միշտ կհիշվի որպես լավ ընկեր, լավ մարդ, լավ քաղաքացի եւ լավագույն ուսուցչուհի: Հանգչի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի Ժաննա»:

Կարդացեք նաեվ

Երկրաշարժ Հայաստանում՝ 5 բալ ուժգնությամբ. ԱԻՆ

Irina Abovyan

Էջմիածին ԲԿ-ում ծնվել է զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի եղբայրը

Irina Abovyan

Ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Փառուխ գյուղում. վերջին լուրերն Արցախից

Irina Abovyan

Նոր-Նորքում շենքի տանիքը փլուզվել է բակում կայանված մեքենաների վրա (տեսանյութ)

Irina Abovyan

Հայրը ծեծել է 13-ամյա տղային ծաղիկ վաճառելու համար

Irina Abovyan

Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք․ Շիրակի և Լոռու մարզերում այն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ

Irina Abovyan