Առողջություն

Մեջքի պզուկների առաջացման պատճառներն ու դրանցից ազատվելու տարբերակները

Մեջքի ակնեն ամենատհաճ երևույթներից մեկն է: Դրանց առաջացման 5 հիմնական պատճառներն են՝

1. Խնամքի միջոցներ, որոնք փակում են ծակոտիները. մարմնի լոսյոնները, մերսման յուղերը և քսուքները կարող են ակնեի առաջացման պատճառ դառնալ:

Դիտեք նաև՝

Լուծում. Օգտագործեք արագ չորացող քսուքներ: Ամռանը ցանկալի է օգտագործել քսուքներ՝ լոսյոնների փոխարեն, քանի որ դրանք ավելի քիչ յուղեր են պարունակում, այսպիսով խոնավեցնում են մաշկը:

2. Հագուստներ, որոնք գրգռում են մաշկը. Սա վերաբերում է այն հագուստներին, որոնցով մարզվում եք: Եթե արհեստական կտորներից սպորտային համազգեստ եք կրում, ապա շատ հնարավոր է, որ ակնեն առաջացել է դրանից:

Լուծում. Մարզվելու համար բամբակյա հագուստ ընտրեք:

3. Ժառանգականություն. Եթե ընտանիքի մյուս անդամները նույնպես խնդիրներ ունեին մեջքի ակնեի հետ, ապա հավանականությունը մեծ է, որ ձեզ մոտ նույնպես կլինեն դրանք:

Լուծում. Օգտագործեք խնամքի այնպիսի միջոցներ, որոնք պարունակում են բենզիլ պերոքսիդ, որը վերացնում է ակնեն:

4. Դիետա. Այն, ինչ լավ է սրտի համար, լավ է նաև մաշկի համար: Մաշկն այն բոլոր բաղադրիչների հայելին է, որոնք օգտագործում եք օրվա ընթացքում:

Լուծում. Խուսափեք արագ կամ անառողջ սննդից: Ձեր սննդակարգում ներառեք մրգեր և բանջարեղեններ:

5. Մեջքի մաշկի խնամքի միջոցներ. Նրանք, ովքեր խնամում են իրենց մաշկը, ավելի քիչ խնդիրներ ունեն, քան մյուսները: Ակնեին վերջ տալու համար պետք է խնամեք մեջքն այնպես, ինչպես դեմքը:

Լուծում. Շաբաթական 2-3 անգամ մեջքի պիլինգ արեք, ցանկալի է՝ ծովի աղով: Այդ դեպքում մաշկը կփափկի:

Կարդացեք նաեվ

Ամառը եկել է, իսկ ոտքերի սունկը ավելի է ակտիվացել… Բայց իմացեք, որ այն սարսափում է այս միջոցից

Irina Abovyan

Ահա թե ինչու պետք է Ձեր տանը միշտ լվացքի օճառ լինի․ Օգտագործման մի շարք եղանակներ, որոնք քչերին են հայտնի

Irina Abovyan

Գլխուղեղի անոթների մաքրումը ժողովրդական միջոցներով

Irina Abovyan

Որո՞նք են մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի հիմնական պատճառները

Irina Abovyan

Ինչ արտասովոր ախտանշաններով կարող են դրսևորվել սրտամկանի հիվանդությունները

Irina Abovyan

Եկեք Ձեզ Մի Հանճարեղ Գաղտնիք Ասեմ, Թե Ինչպես Հասարակ Կոճապղպեղի Ու Կիտրոնի Միջոցով Հավերժ Հրաժեշտ Տալ Որովայնի Ճարպին

Irina Abovyan