Քաղաքականություն

Փաշինյանի հետևից էշով եկած անձի մտերիմներին կանչել են հարցաքննությունների, էշին պահողին էլ՝ կալանավորել․

Փաշինյանի հետևից էշով եկած անձի մտերիմներին կանչել են հարցաքննությունների, էշին պահողին էլ՝ կալանավորել

«Հրապարակ»-ը գրում է․ Մայիսին իջեւանցի Սևադա Ղազարյանը էշով եկել էր ԱԺ՝ Փաշինյանին էշին նստեցնելու և տանելու համար։ Այդ դեպքից հետո իրավապահները Սեւադայի տանը խուզարկություն էին անցկացրել՝ թմրանյութ գտնելու ակնկալիքով։ Ավելի ուշ նա մեզ հայտնել էր, որ ոստիկանական բաժանմունքում իր գրպանը փորձել են թմրանյութ գցել, հարուցվել է քրեական գործ։

«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր դեմ քրեական գործը «սառեցված» վիճակում է․ «Միակ բանը, որը կարող եմ ենթադրել, այն է, որ իրենց ձեռագրին մոտ է, ոնց որ ասեն՝ նայի, գործը կազմված է, եթե էլի շշկռվել ես, մի բան կանենք, էլի, ոնց որ այդ վիճակը լինի։

Վերջին 2-3 ամսում ինձ որեւէ բանի չեն կանչել։ Իբր իմ մոտից գտել էին կանեփ, թե ինչ ընթացք ունեցավ, չգիտեմ։ Քրեական գործ հարուցվեց, թե որտեղից դա իմ մոտ, բնականաբար, ես հրաժարվեցի, որովհետեւ ես դրա հետ որեւէ կապ չունեի»։

Նրա խոսքով՝ իր շրջապատից շատերին իրավապահները կանչել են հարցաքննությունների․ «Շատ շատերին են զանգահարել, նրանց, ովքեր վերջին 5-6 ամսում շփվել են իմ հետ, բոլորին էլ զանգել են, կանչել հարցաքննության։ Կանչել են` երեւի թե խոսեցնեն, իմանան՝ ես նման բաներ անու՞մ եմ, թե՞ չեմ անում, օգտագործո՞ւմ եմ, թե՞ չեմ օգտագործում, բայց ինձ չեն կանչել»։

Փոխադրամիջոց հանդիսացող էշի վիճակը լավ է, սակայն մի խնդիր է եղել՝ կալանավորել են նրան պահող անձին․ «Ժամանակին ծառ է կտրել, ակտ են գրել, որ ապօրինություն է արել։ Անտառի տակ ապրող, աղքատ, մտավոր հետամնաց տղա է։

Գնացել է անտառ, ծառ կտրել, բերել, որ ձմռանը տաքանան, մեծ ընտանիք են։ Ինքն էլ մտավոր խնդիրներ ունի, փաստաթղթերն էլ կան, դրա համար էլ բանակից ազատել են, ու հիմա կալանավորել են։ Արդեն մի քանի ամիս է, ինչ կալանքի տակ է։ Ընտանիքի պահն է ինձ վրա ազդել, իմացել ենք, որ աղքատ տղա է, ասել ենք՝ այս էշը քեզ լինի, պահի»։

Սեւադան պլանավորել է նոր ակցիաներ անել, սակայն չի ուզում բարձրաձայնել, ասում է՝ իմանան, կխափանեն։

Հիշեցնենք, որ մայիսին իջևանցին էշով եկել էր Երևան, ավելի կոնկրետ՝ Ազգային ժողով, Փաշինյանին հետ տանելու։ Ակցիայի կեսից ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացուն՝ էշին թողնելով մենակ։

Կարդացեք նաեվ

Փառք Հայ ժողովրդին. Լևոն Շիրինյանը շատ լավ լուրեր է հայտնում

Irina Abovyan

Հենց այսօր պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, պարտադրելու՛ է խաղաղություն. Վանեցյան

Irina Abovyan

Ազերիները ցնցված շնորհավորում են Հայերին / Փաշինյանը բացում է փակագծերը

Irina Abovyan

Վեր ընկեք տեղներդ ու սպասեք. Անդրանիկ Քոչարյանի ցնցող ապտակը ՀՀԿ-ին. Դավաճանությու՞ն է տեղի ունեցել

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ նախկին նախագահը՝ իրեն բերման ենթարկելու մասին

Irina Abovyan

Փողով ծախվածներ ու մտավորական կոչված զիբիլ. այս արյունը նաև ձեր ձեռքերի վրա է. Մեսրոբյան

Irina Abovyan