Շոու-բիզնես

Ես վերածնվում եմ քո կողքին ամեն օր. Անիտա Այվազյանի սիրո խոստովանությունը Լևոն Արոնյանին

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հոկտեմբերի 6-ին նշում է ծննդյան 39-րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ շախմատիստի ընկերուհի Անիտա Այվազյանը շնորհավորել է նրան եւ սիրո խոստովանություն արել։

«Իմ սեր Լևոն, Քեզ բոլորը կոչում են «արև տղա», որովհետև քեզանից լույս է ճառագում ու քո կենսուրախությամբ վարակում ես բոլիրին: Այսօր քո ծննդյան օրն է: Սովորաբար հոբելյարն ամենաուրախն է լինում իր ծննդյան առթիվ: Սակայն սա այդ դեպքը չէ. Քո ծնունդով ուրախանում են տասնյակ մարդիկ: Քո ծնունդով դու ոգեշնչել, ուժ ես տվել ու շարունակում ես հպարտացնել մի ողջ ազգի: Քո ծնունդով դու նոր շունչ ես տվել քո սիրելի գործին ու հասել նրան, որ այսօր Աշխարհում վարկանիշով չորրորդն ես շախմատի ողջ պատմության մեջ:Անկասկած, քո կյանքը եղել է, կա ու կլինի մայրիկիդ՝ Տիկին Սեդայի ապրելու իմաստը: Քո ծնունդն այժմ արդեն ամենաուրախալի օրն է ինձ համար:

Ես սովորել եմ գնահատել կյանքում ամենակարևոր արժեքները, ես ամեն օր ճաշակում եմ ամենահամեղը կյանքում՝ սիրելը և սիրված լինելը, ու այդ ամենը քո շնորհիվ: Սակայն իրականում ծննդյանդ օրն այնքան էլ բացառիկ չէ ինձ համար. Չէ՞ որ ես վերածնվում եմ քո կողքին ամեն օր:

Ես հպարտ եմ, որ դու կաս: Հպարտ եմ որպես կին, որպես հայ, որպես քո ապագա երեխաների մայր և որպես հասարակ մարդ, ով գիտակցում է քո մեծությունը: Դու ուրիշ ես…Եվ քո հանճարեղությունը կայանում է նրանում, որ դու, լինելով հանճար՝ տաղանդավոր ու կայացած, միևնույնն է, այսչափ բարի ես, հասարակ, անմեղ, մաքուր ու նվիրված: Նվիրված՝ ընտանիքիդ, սիրելիներիդ, ընկերներիդ, քո գործին ու հայրենիքիդ:

Ես շնորհակալ եմ Աստծուն և ավելին ասելն էլ ավելորդ է, քան խոստանալ սիրել քեզ, ամուր թիկունք լինել, երջանկացնել քեզ ու ողջ կյանքում կրկնել «Ես քեզ սիրում եմ, իմ Լևոն»,- գրել է Անիտա Այվազյանը Ֆեյսբուքում:

Կարդացեք նաեվ

Այսօր Հրագի հարսանիքն է․ համացանցում կադրեր են հայտնվել նրա շքեղ հարսանիքից. կապշեք, երբ տեսնեք՝ ով է հարսնացուն (տեսանյութ)

Irina Abovyan

Սառնամանիք և արև, օրը հրաշալի է. Իննա Դաբաղյանը ընտանեկան լուսանկարներ է տեղադրել

Irina Abovyan

15-ամյա Մալենայի նոր լուսանկարները

Irina Abovyan

Սա տեսնել է պետք՝ Գևորգ Մկրտչյանը ռոմանտիկ ու շքեղ հոլովակ է հրապարակել

Irina Abovyan

Կանայք պետք է ֆինանսապես անկախ լինեն

Irina Abovyan

2000 դոլարանոց կոշիկներ, 400 դոլարանոց գոտի. Սոնան ցուցադրել է իր նվերները

Irina Abovyan