Խոհանոց

Անչափ համեղ աղցան, որը կզարդարի Ձեր տոնական և ամենօրյա սեղանը։ Այն կդառնա Ձեր և տանեցիների ամենասիրելի ուտեստը

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Կարտոֆիլ — 6 հատ
  • Կարմիր սոխ — 1 հատ
  • Շաքարավազ — 1 թեյի գդալ
  • Աղ — ½ թեյի գդալ
  • Գինու (խնձորի) քացախ — 1 ճաշի գդալ
  • Եռացրած ջուր — 50 մլ
  • Մարինացված վարունգ — 5 հատ
  • Սամիթ, մաղադանոս — 20 գ

Դիտեք նաև՝

Սոուսի համար․

  • Կաթ — 50 մլ
  • Բուսական յուղ — 100 մլ
  • Աղ — 1/3 թեյի գդալ
  • Սև պղպեղ — 1/3 թեյի գդալ
  • Չորացրած սխտոր — 1/3 թեյի գդալ
  • Մանանեխ — ½ թեյի գդալ
  • Քացախ — 1,5 թեյի գդալ

Պատրաստման եղանակը․

Մաքրեք կարմիր սոխը, կտրատեք բարակ շերտերով, լցրեք խոր ամանի մեջ, ավելացրեք աղ, շաքարավազ, քացախ և տաք ջուր, մանրակրկիտ խառնեք և մարինացրեք 10 րոպե:

Կարտոֆիլը եփեք կեղևով այնքան, մինչև փափկի: Ապա սառեցրեք և մաքրեք կեղևը: Կարտոֆիլը կտրատեք մեծ խորանարդիկներով կամ շերտերով:

Կտրատեք թթու վարունգը շերտերով և լցրեք կարտոֆիլի վրա: Սոխը լավ քամեք մարինադից, լցրեք մնացած բաղադրիչների վրա: Մանր կտրատեք թարմ սամիթն ու մաղադանոսը և լցրեք աղցանի վրա:

Աղցանին կարող եք ավելացնել մայոնեզ կամ կաթի և բուսական յուղի հիման վրա առանձին սոուս պատրաստել: Դա անելու համար բաղադրիչները բաժակի մեջ հարեք այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի, ավելացրեք մանանեխ և համեմունքներ, քացախ և խառնեք բլենդերով: Աղցանը համեմեք աղով և աղացած պղպեղով` ըստ ճաշակի, մանրակրկիտ խառնեք ու մատուցեք։ Բարի ախորժակ։

Կարդացեք նաեվ

Ալյուր, Ջուր և Մի Քիչ Էլ Կանաչի․ 10 Րոպեում Պատրաստում Եմ Մի Մեծ Սկուտեղով Այսպիսի Հյութեղ Համեղություն

Irina Abovyan

Հավով և բանջարեղենով ջեռեփուկ

Irina Abovyan

ԼՈԼԻԿԻ ԹԹՈՒ ՎՐԱՑԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ․ Լոլիկի թթվի պատրաստման համեղ տարբերակ

Irina Abovyan

Գազարով և բազուկով աղցան

Irina Abovyan

Կարտոֆիլով կոտլետներ` խմորային շերտով

Irina Abovyan

Համեղ քաղցրավենիք որը հալվում է բերանում․ Անհավանական համեղ է ստացվում

Irina Abovyan